Ծնունդով Ժդանովական գյուղից, սակայն Ռուսաստանի Դաշնությունում բնակվող Գեորգի Ռաֆաելյանի ջանքերով Ժդանովական գյուղի մոտակայքում կտեղադրվի 8 մետր բարձրությամբ խաչ` նվիրված Գեորգի Ռաֆաելյանի հոր` Գևորգ Ռաֆաելյանի հիշատակին:
Գեորգի Ռաֆաելյանի խոսքով` այն նաև ամբողջ Ժդանովականի հասարակության համար է` սկսած փոքրից մինչև մեծ: Ժդանովականի բնակիչների խոսքով` այն գյուղի բնակիչների համար շատ մեծ ուշադրություն է:
Տեղեկացնենք, որ խաչը գիշերային ժամերին կլինի լուսավորված: Խաչը տեղադրվելու է Ժդանովական գյուղի մոտակայքում` Հայաստան տանող կենտրոնական ճանապարհահատվածից մի քանի մետր հեռավորության վրա: Այն տեսանելի է բոլոր անցորդների համար:
Արկադի Սիմոնյան