Դեպքը տեղի է ունեցել Հավլաբարի թաղամասում։ Ըստ տարածված տեղեկատվության՝ զոհվածները մի կին և նրա անչափահաս երեխան են։ Շտապօգնության խումբը նրանց հասցրել է կլինիկա, սակայն նրանք արդեն մահացած են եղել։
Փաստը հաստատել են «Tbilisi Energy» գազաբաշխիչ ընկերությունից։ Ինչպես նշել է արագ արձագանքման կենտրոնի ղեկավար և դիսպետչերական օպերատոր Իրակլի Դեկանոիձեն, կինը 31 տարեկան էր, իսկ երեխան՝ 13։ Նրա խոսքով՝ ողբերգությունը տեղի է ունեցել լքված շենքում, որտեղ և բնակվել են։
«Կային մահճակալներ և այլ կենցաղային իրեր։ Մենք պարզեցինք, որ նրանք ապօրինի գազ են միացրել, և նրանք օգտագործել են այնպիսի գազային սարքեր, որոնք չեն կարող օգտագործվել փակ տարածքում»,- ասել է Դեկանոիձեն։
Կնոջ և դեռահասի մահվան ստույգ պատճառը կպարզի փորձաքննությունը։
Վերջին շաբաթվա ընթացքում սա Թբիլիսիում շմոլ գազից թունավորման երկրորդ դեպքն է։ Դեկտեմբերի 1-ին Շարտավայի փողոցի բնակարաններից մեկում Իրանի երկու քաղաքացու էին մահացած գտել։