Վրաստանում արձանագրվել է ևս մեկ երկրաշարժ

Վրաստանում արձանագրվել է ևս մեկ երկրաշարժ

Այսօր՝ Թբիլիսիի ժամանակով 18:26-ին, 3,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել Սամեգրելո Զեմո Սվանեթի տարածաշրջանում, Մեստիայի մունիցիպալիտետի Դիզի գյուղի մոտակայքում։

Նշենք, որ Վրաստանում այսօր արձանագրվել էր ևս մեկ երկրաշարժ՝ Նինոծմինդայի շրջանի Սամեբա գյուղում(Մադաթափա լճից այն կողմ)։

Երկրաշարժը արձանագրվել էր Թբիլիսիի ժամանակով ժամը 14:01-ին Սամեբա գյուղից 7կմ հեռավրության վրա, օջախի 12 կմ խորությամբ 3.1 մագնիտուդ ուժգնությամբ։