Թբիլիսիում սպանություն է տեղի ունեցել:
Առկա տեղեկությունների համաձայն՝ Գլդանի-Նաձալադևիի Սանզոնա թաղամասում անչափահաս է սպանվել։ Սպանությանը նախորդել է վիճաբանություն:
Կատարվածի այլ մանրամասներ դեռևս հայտնի չեն։1tv.ge
ՆԳՆ-ից հայտնում են, որ անչափահասի սպանության դեպքի առթիվ հետաքննություն է սկսվել Քրեական օրենսգրքի 109-րդ հոդվածով, որը դիտավորությամբ սպանություն է ծանրացուցիչ հանգամանքներով։