Բրիտանացի բժիշկ Կարան Ռաջը բացահայտել է ավելի լավ քնելու և ավելի շատ երազներ տեսնելու միջոցը. նրա խոսքով՝ մելատոնինը ավելի լավ է արտադրվում զով պայմաններում, որը պատասխանատու է ոչ միայն քնի որակի համար, այլև համարվում է ծերացման գործընթացը դանդաղեցնող հորմոն։ Քնելու համար մարմնի ջերմաստիճանը պիտի ցածր լինի, այսինքն` զով սենյակում մարդն ավելի արագ և լավ է քնում:
Զով սենյակում քնելու ևս մեկ առավելությունN էլ երազ տեսնելն է, ասում է բժիշկը։ Քանի որ ուղեղը ստիպված չէ ժամանակ և ջանք ծախսել մարմնի ջերմաստիճանն իջեցնելու համար, այն կարող է հանգստանալ և խորը քուն մտնել:
«Սառը սենյակում քնելը կարող է նաև բարելավել նյութափոխանակությունը»,- ասել է Ռաջը: Կարգավորվում են խոլեստերինի ու արյան մեջ գլյուկոզայի մակարդակները, բարելավվում է ինսուլինի նկատմամբ զգայունությունը»,- հավելել է բժիշկը։