Ե՞րբ և ինչքա՞ն կբարձրանան թոշակները

Ե՞րբ և ինչքա՞ն կբարձրանան թոշակները

2022 թվականի հունվարից մինչև 70 տարեկան անձանց կենսաթոշակը կկազմի 260 լարի, 70 և բարձր տարիքի անձանց համար՝ 300 լարի, իսկ վետերանների օգնությունը կավելանա մինչև 100 լարի։ Այս մասին կառավարության այսօրվա նիստում հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին:

Եկող տարի կենսաթոշակների ծավալը կավելանա։ 2022 թվականի հունվարից մինչև 70 տարեկանների համար կենսաթոշակը սահմանվում է 260 լարի, իսկ 70 և բարձր տարիքի անձանց համար՝ 300 լարի։

Բարձրալեռ բնակավայրերում մինչև 70 տարեկանների համար կենսաթոշակը կազմում է 312 լարի, իսկ 70 և բարձր տարիքի անձանց համար՝ 360 լարի։ Պատերազմի մասնակից վետերանների համար ամսական 22 լարի և 44 լարի չափով օգնությունը կհասցվի 100 լարիի»,- ասել է Իրակլի Ղարիբաշվիլին։ tv9news.ge