Գանձայի թիմը մինի ֆուտբոլի առաջնության հաղթող. «Հեշտիայի գավաթ»

Գանձայի թիմը մինի ֆուտբոլի առաջնության հաղթող. «Հեշտիայի գավաթ»

Երեկ՝ դեկտեմբերի 5 -ին, իր տրամաբանական ավարտին մոտեցավ Նինոծմինդայի շրջանի Հեշտիա գյուղի սպորտդահլիճում անցկացվող «Հեշտիայի գավաթ» կոչվող մինի ֆուտբոլի առաջնությունը:

Հիշեցնենք, որ առաջնությանը մասնակցում էին մունիցիպալիտետի թվով 16 թիմեր, որտեղ կիսաեզրափակիչ դուրս էին եկել Հեշտիայի առաջին թիմը ընդդեմ Գանձայի եւ Հեշտիայի երկրորդ թիմը ընդդեմ Փոկայի:

Եզրափակիչ դուրս եկան Գանձայի եւ Փոկայի թիմերը, իսկ 3 -րդ տեղի համար պայքարեցին Հեշտիայի երկու թիմերը:

Լարված պայքարից հետո 1 -ին տեղը գրավեց Գանձայի թիմը, 2 -րդ տեղում Փոկան էր, իսկ 3 -րդ հորիզոնականում` Հեշտիայի եկրորդ թիմը:

Թիմերը պարգեւատրվեցին մեդալներով, գավաթներով եւ պատվոգրերով: Ինչպես նաեւ եղան անհատական նվերներ, լավագույն ռմբարկու ճանաչվեց Հեշտիայի առաջին թիմի խաղացող Վլադիմիր Շքոյանը, լավագյուն դարպասապհ՝ Փոկայի թիմից Դավիթ Իսպիրյանը, եւ առաջնության լավագույն խաղացող ճանաչվեց Գանձայի թիմից Ռաֆիկ Մարգարյանը:

Նշենք, որ առաջնության կազմակերպիչները Հեշտիայի երիտասարդներն էին, իսկ հովանավորը Գարիկ Զոբյանը:

Փոկայի թիմը
Հեշտիայի երկրորդ թիմը
Գանձայի թիմը
Հեշտիայի առաջին թիմը