Երևանում օրը ցերեկով 54 000 դոլար են հափշտակել։ Shamshyan.com-ը գրում է, որ դեպքը տեղի է ունեցել դեկտեմբերի 3-ին, իսկ տուժածը 37-ամյա Էդգար Ն.-ն է։ Ըստ կայքի` նույն օրը՝ ժամը 16:30-ի սահմաններում 37-ամյա տղամարդն ահազանգել է ոստիկանություն և հայտնել, որ Մաշտոցի պողոտայում՝ «Մալիբու»-ի այգու հարևանությամբ, Nissan մակնիշի ավտոմեքենան բախվել է իր վարած Kia մակնիշի ավտոմեքենային։
Դրանից հետո Nissan-ի վարորդը անհիմն վիճաբանել է 37-ամյա տղամարդու հետ, ապա բռունցքով հարվածել գլխին: Այդ ընթացքում Nissan-ի ուղևորը տուժածի մեքենայի սրահից հափշտակել է նրա պայուսակը, ապա Nissan-ի վարորդի հետ դիմել են փախուստի: Ոստիկանության կենտրոնական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 176 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով (կողոպուտ): Հարուցվել է քրեական գործ: