Վրաստանում «խթանիչ» դոզայի ժամկետը 6 ամսից կրճատվել է մինչև 5 ամիս

Վրաստանում «խթանիչ» դոզայի ժամկետը 6 ամսից կրճատվել է մինչև 5 ամիս

Օկուպացված տարածքներից փախստականների, աշխատանքի, առողջապահության և սոցիալական հարցերի նախարար Էկատերինե Տիկարաձեի հրամանի հիման վրա, «խթանիչ» դոզայի ժամկետը 6 ամսից կրճատվել է մինչև 5 ամիս։ Այդ մասին տեղեկություն է տարածում առողջապահության նախարարությունը։

Գերատեսչության տվյալներով՝ «PfaizerBioNTech» խթանիչը պետք է կիրառվի պատվաստման սկզբնական կուրսի ավարտից առնվազն 5 ամիս ընդմիջումներով՝ երկրորդ դեղաչափի օրվանից:

Որպես խթանիչ դոզա հնարավոր է օգտագործվի նույն կամ այլ պատվաստանյութ:

Covid-19-ի ինակտիվացված պատվաստանյութերով (Sinovac, Sinopharm) պատվաստված անձանց համար խթանող դեղաչափերը պետք է տրվեն պատվաստման սկզբնական կուրսի մեկնարկից առնվազն 3 ամիս ընդմիջումներով:

Ըստ առողջապահության նախարարության՝ 12-15 տարեկան դեռահասների շրջանում Covid-19 «PfaizerBioNTech» պատվաստանյութի երկրորդ դեղաչափը պետք է կիրառվի առաջին դոզայից 3-ից 12 շաբաթ ընդմիջումներով։

«COVID-19-ի դեմ պատվաստումը վարակից պաշտպանվելու արդյունավետ և անվտանգ միջոց է։ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը, հանրային առողջապահական գերատեսչությունները և որակավորված բժիշկները խորհուրդ են տալիս պատվաստել COVID-19-ի դեմ»,- ասվում է առողջապահության նախարարության հաղորդագրության մեջ։