Վերականգնվել է Հայաստանի սահմանային անցման կետերում ՀՀ քաղաքացիություն չունեցող անձանց համար ՊՇՌ լաբորատոր հետազոտություն անցնելու հնարավորությունը: Այս մասին հայտնում է Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը։
ՀՀ կառավարության 2020 թվականի սեպտեմբերի 11-ի n 1514-ն որոշման մեջ փոփոխություններ են կատարվել։
Ըստ որոշման, Հայաստանի քաղաքացիություն չունեցող անձանց՝ սահմանված միջոցառումների կիրառումից հրաժարվելու և ԱՐՄԵԴ համակարգում գրանցվելուց հրաժարվելու կամ պատվաստման սերտիֆիկատ չունենալու դեպքում նրանց՝ Հայաստանի Հանրապետության տարածք մուտք գործելն արգելվում է: