Արդեն երկու օր է Նինոծմինդայի շրջանի Օրոջալար գյուղի սպորտդահլիճում անցկացվում է սեղանի թենիսի մրցաշար, որտեղ հաղթող մասնակիցները դեկտեմբերի 10 -ից մինչեւ 13 -ը պետք է մեկնեն Բաթումի քաղաք մասնակցելու սեղանի թենիսի պատանեկան առաջնությանը:
Սեղանի թենիսի առաջնությանը մասնակցում էին թվով 125 երեխաներ, մունիցիպալիտետի հետեւյալ գյուղերից՝ Օրոջալար, Հեշտիա, Ժդանովկան, Մեծ Արագյալ, Փոքր Արագյալ, Ղուլալիս, Սպասովկա, Ղաուրմա եւ մասնակիցներ Նինոծմինդա քաղաքից:
Մարզիչ Աշոտ Սողոյանը մեզ հետ զրույցում ասաց. «Երկու օրվա պայքարից հետո թիմային հաշվարկով 1 -ին տեղը գրավեց Նինոծմինդայի մարզադպրոցի թիմը, 2 -րդ տեղում Օրոջալարի թիմն էր, իսկ 3 -րդ տեղը Ժդանովականի թիմը: Մրցանակային տեղեր գրաված մասնակիցները կմեկնեն Բաթումի քաղաք: Այս մրցաշարին ներկայանալու ենք 13 մարզիկ (7 տղա, 6 աղջիկ) եւ 3 մարզիչ: Հույսով եմ այս անգամ ավելի լավ հանդես կգանք եւ կհասնենք մրցանակային տեղերի»:
Մանրամասները՝ աուդիոձայնագրությունում.