Հատուկ կանոններ՝ Վրաստանի լեռնային հանգստավայրերում

Հատուկ կանոններ՝ Վրաստանի լեռնային հանգստավայրերում

Ձմռանը լեռնային հանգստավայրերում նոր կանոնակարգեր կգործեն։ Լեռնային հանգստավայրերի զարգացման ընկերությունը հայտնել է, որ ճոպանուղու խցում 10-ի փոխարեն կթույլատրվի 8 մարդ։ Ինչ վերաբերում է բաց տիպի ճոպանուղիներին, ապա դրանք կկարողանան աշխատել ամբողջ ծանրաբեռնվածությամբ։

Ընկերության տվյալներով՝ զբոսաշրջիկները պետք է «կանաչ անձնագիր» ներկայացնեն լեռնային հանգստավայրերում՝ հյուրանոցներից, ժամանցի վայրերից և ճոպանուղիներից օգտվելու համար։

Նշենք, որ 2020-ին Վրաստանում ձմեռային հանգստավայրերը գործում էին սահմանափակումներով՝ կախված համաճարակային իրավիճակից:

Ըստ Լեռնային հանգստավայրերի զարգացման ընկերության՝ հանգստավայրերում ձմեռային սեզոնի բացումը կախված է բնակլիմայական պայմաններից։aliq.ge