Փոկայից 19-ամյա զինծառայողին վիրահատած բժիշկը լքում է Ախալցիխեի հոսպիտալը

Փոկայից 19-ամյա զինծառայողին վիրահատած բժիշկը լքում է Ախալցիխեի հոսպիտալը

Ախալցիխեի Ռեֆերալ հիվանդանոցի մենեջեր Բեսո Բուրջալիանին պաշտոնապես հրաժարական կտա դեկտեմբերի 20-ին։ Բուրջալիանին մեկն է նրանցից, ով վիրահատել է Նինոծմինդայից 19-ամյա զինվորին, ով մահացել է վիրահատությունից մի քանի օր անց։ Մենեջերն պնդում է, որ իր հեռանալը գործի հետ կապված չէ։

«Իմ հեռանալը կապված չէ զինվորի մահվան հետ, մեր անմեղությունը ի սկզբանե հայտնի էր դատախազությանը։ Մենք դուրս ենք գրանցել հիվանդին, և նա պետք է լիներ զինվորական հիվանդանոցում»,- Հարավային դարպասի հետ զրույցում ասել է Բուրջալիանին։

Ինչպես հայտնի է, Բեսո Բուրջալիանին ազատվել է կլինիկական մենեջերի պաշտոնից մինչ հրաժարականի որոշում կայացնելը։

«Մենք չկարողացանք պայմանավորվել որոշակի պայմանների շուրջ, դա կապված չէ զինվորի մահվան հետ, ես կդադարեցնեմ իմ հարաբերությունները «Էվեքսի» հետ և իմ կառավարումը կավարտվի, երբ պաշտոնապես լքեմ կլինիկան»,- ասել է նա։

«Ախալցիխեի ուղեգրային հիվանդանոցի» տնօրեն Սոփո Մորգոշիայի խոսքով. Բեսո Բուրջալիանիի կլինիկական մենեջմենթից հեռանալու հարցը քննարկվում է արդեն մեկ ամսից ավելի, հետևաբար այդ հարցը չէր կարող առնչվել զինծառայողի մահվան դեպքի հետ։

Այժմ Բեսո Բուրջալիանի փոխարեն նոր վիրաբույժ է նշանակվել։

Նշենք, որ 19-ամյա զինծառայողի մահվան փաստով բժշկական կարգավորման գործակալությունը հետաքննություն է սկսել։ Գործակալությունն այս փուլում սպասում է դատարանի որոշմանը Ախալցիխեի ուղեգրային հիվանդանոցում առկա փաստաթղթերը ստուգելու համար։ Միաժամանակ հետաքննություն է սկսել պաշտպանության նախարարությունը։

Մահացածի ընտանիքի անդամները կատարվածի համար հավասարապես մեղադրում են կլինիկային և պաշտպանության նախարարությանը և պահանջում են պատժել մեղավորներին։

«Առանց ծնողների համաձայնության տարան հիվանդանոց, վիրահատեցին, երկուսին էլ պետք է դատի տանք և հիվանդանոցին, և բանակին»,- ասել են մահացած երիտասարդի հարազատները։