Մոտենում է ամանորը։ Նինոծմինդայի շրջանում աստիճանաբար սկսվում են գնումները։ Գնումները երբեմն ժամանակից էլ շուտ են սկսվում։ Ինչպես նշում են բնակիչները՝ ավելի վաղ գնում են այն ապրանքատեսակները որոնք չեն փչանում մինչև ամանորը։ Գնումների այդ «խորամանկ» տեսակը գալիս է մտավախությունից առ այն, որ որքան օրերը մոտենում են ամանորին, այնքան գները բարձրանում են։
Այս թեմայի շուրջ Nor ռադիոկայանը փորձել է պարզաբանումներ անել, թե արդյո՞ք սննդի գները մինչև ամանոր ավելի կթանկանան։
NOR-ի հետ զրույցում Նինոծմինդայի մի քանի մեծածախ խանութների սեփականատերեր նշում են, որ իրենք չգիտեն կլինեն թանկացումներ թե ոչ, նշելով, որ դա կապված է մի շարք հանգամանքներից՝ դոլարի կուրս, ապրանքատեսակի դեֆիցիտ, բեռնափոխադրում մի երկրից մեկ այլ երկիր և այլն։ Բացի այդ խանութներում նշում են, որ ամանորին կան նաև ակցիաներ, որոնք տարածվում են մի շարք ապրանքատեսակների վրա, հիմնականում քաղցրավենիքների։ Այսինքն` թանկարժեք շոկոլադը հնարավոր է ընկնի ակցիայի մեջ և վաճառվի ավելի էժան գնով։
Ամեն դեպքում խանութի սեփականատերերը միակարծիք նշում են, որ գների բարձրացումը իրենցից կախված չէ։
Ումի՞ց է կախված գների բարձրացումը և արդյո՞ք մինչև ամանոր խանութներում կլինեն թանկացումներ.
Այս հարցերը պարզելու համար մենք դիմեցինք Վրաստանի գյուղատնտեսության և շրջակա միջավայրի ազգային գործակալություն, որտեղից մեզ հայտնեցին.
«Բնապահպանության և գյուղատնտեսության նախարարությունը գների վերաբերյալ կոնկրետ ոչինչ ասել չի կարող, քանի որ գները կարգավորվում են շուկայի կողմից, իսկ թանկացումներն ու նվազումները պայմանավորված են միայն շուկայի դինամիկայից»։
Ի՞նչ են ասում համաշխարհային շուկայից` ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպությունից ՝ FAO։
FAO-ի ավագ տնտեսագետ Աբդոլռեզա Աբասսիան ասել է, որ էներգիայի և պարենային ապրանքների գների աճի համակցությունը մտահոգության տեղիք է տալիս և կարող է երկարաժամկետ հեռանկարում խնդիրներ առաջացնել։ Սա նշանակում է, որ դեկտեմբերին ևս հնարավոր է գների աճ։
FAO-ից նաև հայտնում են, որ Համաշխարհային պարենամթերքի ներմուծումը 2021 թվականին կհասնի ռեկորդային բարձր մակարդակի՝ 1,75 տրիլիոն դոլար՝ 14 տոկոսով ավելի 2020 թվականի համեմատ և 12 տոկոսով ավելի, քան կանխատեսվում էր 2021 թվականի հունիսին: Այս մասին ասվում է «Պարենի կանխատեսում» զեկույցում, որը հինգշաբթի հրապարակել է ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպությունը (FAO)։
Առաջին պարենային ապրանքների միջազգային գները նոյեմբերին կրկին բարձրացել են. Դրանք արդեն չորրորդ ամիսն անընդմեջ աճում են հիմնականում ցորենի և կաթնամթերքի թանկացման հետևանքով։ Այս մասին հայտնում է ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպությունը (FAO):
Ընդհանուր առմամբ, պարենային ապրանքների գների ինդեքսը նոյեմբերին աճել է 1,2 տոկոսով՝ նոյեմբերին հոկտեմբերի համեմատ՝ հասնելով 134,4 կետի՝ հասնելով 2011 թվականի հունիսից ի վեր ամենաբարձր մակարդակին:
Այս ցուցանիշի արժեքը, որը թույլ է տալիս հետևել ամենահայտնի պարենային ապրանքների համաշխարհային գների ամսական տատանումներին, պարզվել է, որ 27,3 տոկոսով բարձր է, քան 2020 թվականի նոյեմբերին։
Ամենաշատը բարձրացել են կաթնամթերքի գները, ինչը հիմնականում պայմանավորված է կարագի և կաթի փոշու համաշխարհային պահանջարկի աճով։
Հացահատիկային ապրանքների գների ինդեքսը նոյեմբերին աճել է 3,1 տոկոսով՝ 23,2 տոկոսով գերազանցելով նախորդ տարվա նույն ցուցանիշը։ Միևնույն ժամանակ, եգիպտացորենի արտահանման գները մի փոքր աճել են, բրնձի համաշխարհային գները մնացել են նույն մակարդակի վրա, սակայն ցորենի գները հասել են իրենց ամենաբարձր մակարդակին 2011 թվականի մայիսից ի վեր։ Աճը կապված է մեծ պահանջարկի հետ՝ սահմանափակ առաջարկի ֆոնին, հատկապես բարձրորակ ցորենի, ինչպես նաև Ավստրալիայում տեղումների պակասի մտավախությունների և Ռուսաստանի Դաշնությունում արտահանման քաղաքականության հնարավոր փոփոխության վերաբերյալ անորոշության հետ:
Նոյեմբերին շաքարավազի արժեքը 1,4 տոկոսով բարձր է եղել հոկտեմբերի ցուցանիշից և գրեթե 40 տոկոսով ավելի, քան 2020 թվականի նոյեմբերի մակարդակը։
Բուսական յուղի գները նախորդ ամսվա համեմատ նվազել են 0,3 տոկոսով, աննշան էժանացել է նաեւ միսը։ Խոզի մսի համաշխարհային գները նվազել են Չինաստանից ավելի ցածր գնումների պատճառով, մինչդեռ ոչխարի մսի գները կտրուկ նվազել են Ավստրալիայից արտահանման ավելացման հետևանքով: Տավարի և թռչնի մսի գները հիմնականում կայուն են մնացել: