Արտասահմանային համագործակցության «Ավելի լավ է միասին» նախագծով կազմակերպվեցին փոխանակման ամառային ճամբարներ Նինոծմինդայում և Շիրակում (Հայաստան):
11-ից 14 տարեկան 25 երեխա Նինոծմինդայի մունիցիպալիտետից և 25 երեխա Շիրակի մարզից 10 օր հանգստացան համապատասխանաբար Շիրակի մարզում և Նինոծմինդայում:
Նինոծմինդայում ճամբարականների համար կազմակերպեցին հետաքրքիր ծրագրեր, թրենինգներ, էքսկուրսիաներ Նինոծմինդայի և Ախալքալաքիի Ազգային պարկերում, կազմակերպվեցին նաև լճերի և անտառների մաքրման միջոցառումներ:
Նախագիծը ֆինանսավորվել էր Եվրահանձնաժողովի և GIZ(Միջազգային Համագործակցության Գերմանական Ընկերության) կողմից:
Մանրամասների մասին լսեք մեր նյութում.
Անաիտ Զալալյան