Աղքատության մեջ ապրող երեխաների թիվը 2019 թվականից կմեծանա 100 միլիոնով՝ կորոնավիրուսային պանդեմիայի պատճառով։ Մանկական աղքատությունը մինչհամավարակային մակարդակի վերադարձնելու համար կպահանջվի 7-8 տարի։ Այս մասին ասվում է ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ի զեկույցում։
Ինչպես հայտնել են փորձագետները, պանդեմիան դարձել է երեխաների համար ամենամեծ սպառնալիքը հիմնադրամի գոյության 75-ամյա պատմության մեջ։
Ըստ կանխատեսումների՝ համաշխարհային մասշտաբով աղքատության պայմաններում ապրող երեխաների թիվը կմեծանա 46-48 տոկոսից, որը գրանցվել էր մինչ COVID-19-ի մեկնարկը (մոտ 1 մլրդ երեխա) մինչև 52 տոկոս։
ՅՈՒՆԻՍԵՖ-ում նաև հայտարարել են, որ ողջ աշխարհում դպրոցականները կորցրել են առկա ուսուցման 1,8 տրիլիոն ժամ, ինչն իր հետ կբերի երկարաժակետ սոցիալական և տնտեսական հետևանքներ։ shantnews.am