Նինոծմինդայի մունիցիպալիտետի մարզադպրոցի Գանձա և Սպասովկա գյուղից 2007-2009 թվականներին ծնված ազատ ոճի ըմբիշները վերջերս Թբիլիսի քաղաքում մասնակցել են հանրապետական հիշարժան մրցաշարին.
Մարզիկներից մեկը հերթական անգամ վերադարձել է հաղթանակով. Գանձա գյուղից Գարիկ Լուլուկյանն իր 48 կգ քաշային կարգում գրավեց առաջին տեղը։ Մրցաշարին մասնակցում էին ըմբիշներ Վրաստանի բոլոր շրջաններից։
Ազատ ոճի ըմբշամարտի մարզիչ Ռուբեն Պողոսյանը նշեց, որ մեր մարզիկը շատ հաջող հանդես եկավ. Ուզում եմ իմ երախտագիտությունը հայտնել քաղաքապետարանին ուշադրության համար, իսկ վերջերս Նինոծմինդա քաղաքի մարզադպրոցը մեզ նոր գորգ հանձնեց, այս ամենը նպաստում է այս սպորտաձևի հետագա զարգացմանը։ Մեր մարզասրահում ամեն օր մարզվում է 50-60 երեխա։
Այս մասին ավելի մանրամասն մեզ հետ զրույցում ասաց ազատ ոճի ըմբշամարտի մարզիչ Ռուբեն Պողոսյանը։