Թբիլիսիի գլխավոր տոնածառի և ամանորյա լույսերը կմիացվեն դեկտեմբերի 10 -ին

Թբիլիսիի գլխավոր տոնածառի և ամանորյա լույսերը կմիացվեն դեկտեմբերի 10 -ին

Թբիլիսիի գլխավոր տոնածառի և ամանորյա լույսերը նախատեսված է միացնել դեկտեմբերի 10-ին՝ երեկոյան, ժամը 20։00-ին։ Այս մասին հայտնել է Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն:

Տոնական օրերին նաև «Ամանորյա գյուղ» կկազմակերպվի, որտեղ հյուրերը հնարավորություն կունենան մասնակցելու տարբեր ժամանցային ծրագրերի: 

«Ուզում եմ մեր քաղաքի բնակիչներին հրավիրել միասին վառելու երկրի գլխավոր տոնածառը։ Հանդես կգա Նոդարիկո Խուցիշվիլիի բենդը՝ «Նյուտոն» խումբը։ Այնպես որ, ուրբաթ երեկոյան սպասում ենք բոլորիդ»,- մայրաքաղաքի կառավարման նիստում հայտարարել է Կախա Կալաձեն։ 

Կալաձեի խոսքով, ի տարբերություն նախորդ տարիների, այս տարի ամանորյա միջոցառումները լինելու են մասշտաբային ու բազմազան։ 

Ըստ Կալաձեի, կլինեն նաև ամենօրյա մանկական միջոցառումներ, համերգներ, մանկական սեմինարներ, երթեր, հեքիաթային հերոսներ, փոքրիկների տրամադրությունը կբարձրացնի Ձմեռ պապը։ 

«Հունվարի 7-ին կկայանա Սուրբ Ծննդյան մեծ համերգ։ Դեկտեմբերի 31-ին Հանրապետության հրապարակի շքեղ, զարդարված բեմում տեղի կունենա գալա համերգ` մինչև 300 մասնակցով»,- ասել է Կախա Կալաձեն։ 

Նշենք նաև, որ Թբիլիսիում ամանորյա զարդարանքների թարմացման համար հայտարարվել էր 207.000 լարիի (մոտ 660.000 դոլար) տենդեր։  aliq.ge