Քաղաքակրթությունը կփլուզվի, եթե մարդիկ չսկսեն ավելի շատ երեխաներ ծնել. Իլոն Մասկ

Քաղաքակրթությունը կփլուզվի, եթե մարդիկ չսկսեն ավելի շատ երեխաներ ծնել. Իլոն Մասկ

«Մարդիկ չեն հերիքում»,- ասել է Իլոն Մասկը Wall Street Journal-ի միջոցառման ժամանակ։ Միլիարդատերը ծնելիության ցածր և արագ նվազումն անվանել է «քաղաքակրթության ամենամեծ վտանգներից մեկը»:

Հետազոտությունների համաձայն՝ ավելի ու ավելի շատ մարդիկ են նախընտրում երեխա չունենալ՝ պատճառաբանելով կլիմայի փոփոխությունը և տնտեսական անհավասարությունը:

Իլոն Մասկն ասել է, որ չափազանց շատ «լավ և խելացի մարդիկ» կարծում են, որ մոլորակը գերբնակեցված է, և որ իրավիճակը դուրս է գալիս վերահսկողությունից: «Դա լրիվ հակառակն է», – շարունակել է Tesla-ի հիմնադիրը: «Եթե մարդիկ երեխաներ չծնեն, քաղաքակրթությունը կփլուզվի։ Հիշեք իմ խոսքերը»,֊ասել է Մասկը:

Վերլուծաբանները մեջբերել են հարցումները, ակադեմիական հետազոտությունները և Google-ի տվյալները, որոնք ցույց են տալիս, որ կլիմայի փոփոխությունն ուղղակի կամ անուղղակիորեն արագացնում է ծնելիության մակարդակի անկումը։

Լոս Անջելեսի Կալիֆոռնիայի համալսարանի ուսումնասիրությունը ցույց է տվել, որ ԱՄՆ-ում նորածինների թիվը նվազել է ինը ամսում ջերմային ալիքից հետո, մինչդեռ 2020 թվականին Չինաստանում 18000 զույգերի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ կլիմայի փոփոխությունը և, մասնավորապես, օդի աղտոտվածությունը, կապված էր անպտղության հավանականության 20% աճի հետ: