Նինոծմինդա քաղաքում խելացի տեսախցիկները սկսել են արձանագրել խախտումները։
Այս պահին տեսախցիկները գրանցում են հետևյալ վարչական իրավախախտումները՝ մեքենա վարելիս հեռախոսով խոսելը, առանց ամրագոտի երթևեկելը։
Այսօր Նինոծմինդա քաղաքի բնակիչները ստացել են խախտումների համար առաջին տուգանքները։
Հետագայում կներառվեն նաև այլ խախտումներ՝ արագության գերազանցում, կարմիր լույսի տակ երթևեկում, կրկնակի գծի խախտում։
Նաև խելացի տեսախցիկները կֆիքսեն այն մեքենաները, որոնք չեն անցել տեխզննում։
Նինոծմինդայում տեղադրված է 14 տեսախցիկ՝ 10 «խելացի» և 4 պարզ։