
Վրաստանի բնակիչներին հորդորել են համեստորեն դիմավորել Նոր տարին՝ հունվարին կորոնավիրուսով վարակման դեպքերի հերթական ալիքը կանխելու համար։ Համապատասխան հայտարարությունն այսօր արել է Հիվանդությունների վերահսկման և հանրային առողջության ազգային կենտրոնի ղեկավար Ամիրան Գամղրելիձեն։
«Բոլորին մաղթում եմ, որ 2022 թվականին ավարտվի համաճարակը, բայց, այնուամենայնիվ, բոլորը պետք է աշխատեն հնարավորինս համեստ անցկացնել այս Ամանորը, խուսափել մեծ հավաքներից, դիմակ օգտագործել՝ լինի դա բաց, թե փակ տարածք, որպեսզի կանոնակարգերը պաշտպանվեն։