Կորոնավիրուսային համաճարակի ավարտը և համաշխարհային տնտեսության ընդհանուր վերականգնումը տեղի կունենա 2022 թվականին, կարծում են JPMorgan Chase Global Research-ի վերլուծաբանները, գրում է Axios-ը։
Նոր պատվաստանյութերի և դեղամիջոցների մշակումը, ըստ մասնագետների, կհանգեցնի «գլոբալ շարժունակության ցիկլային վերականգնմանը և վերադարձին», ինչպես նաև սպառողների կողմից կուտակված պահանջարկի ազատմանը։
Հետաքրքիր է, որ նախկինում հայտնի ամերիկացի բարերար, ձեռնարկատեր, Microsoft-ի հիմնադիր Բիլ Գեյթսը նույնպես կանխատեսել էր COVID-19 համաճարակի սուր փուլի ավարտը գալիք 2022 թվականին։
ԱՀԿ վիճակագրության համաձայն՝ աշխարհում գրանցված է ավելի քան 266 միլիոն վարակված մարդ, նրանցից 5,2 միլիոնը մահացել է։
Ամենադժվար իրավիճակը գրանցվել է ԱՄՆ-ում, Հնդկաստանում, Բրազիլիայում և Մեծ Բրիտանիայում։