Թուրքական Լիրայի փոխարժեքը հասել է պատմական նվազագույնին

Թուրքական Լիրայի փոխարժեքը հասել է պատմական նվազագույնին

Թուրքական լիրայի փոխարժեքը ԱՄՆ դոլարի նկատմամբ հասել է պատմական նվազագույնին։ Ուրբաթ օրը՝ դեկտեմբերի 10-ին, 1 դոլարի դիմաց տրվել է 13,94 լիրա՝ համաձայն առուվաճառքի տվյալների։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի քաղաքականության պատճառով լիրայի անկումը սկսվել է 2021 թվականի սկզբից։ Փետրվարին դոլարն արժեր 6,9 լիրա, այդ ժամանակվանից թուրքական արժույթն արժեզրկվել է գրեթե 120 տոկոսով, այսինքն՝ ավելի քան երկու անգամ։

Չնայած երկրում բարձր գնաճին, որը 2021 թվականի առաջին 11 ամիսներին հասել է 21,3 տոկոսի, Էրդողանը կտրականապես մերժում է հիմնական տոկոսադրույքը բարձրացնելու գաղափարը՝ դրանով իսկ հակադրվելով ընդհանուր ընդունված մակրոտնտեսական տեսությանը, որը անհրաժեշտ է գների աճի դեմ պայքարելու և դրամական շրջանառությունը սահմանափակելու համար։ Հիմնական տոկոսադրույքի բարձրացումը կատարում է հենց այս գործառույթը։

Կենտրոնական բանկը բանկերին տալիս է ավելի թանկ վարկեր, իսկ նրանք, իրենց հերթին, բարձրացնում են տոկոսադրույքը հաճախորդների համար՝ փոխառու միջոցների օգտագործումը դարձնելով ավելի քիչ եկամտաբեր։