Արդեն 7 ամսից ավել է Նինոծմինդայի շրջանի մեծ Արագյալ գյուղի դպրոցում ընթանում էր շինարարական եւ վերանորոգման աշխատանքներ:
Աշխատանքները իրականացնում էր «შპს მედმშენი» շինարարական ընկերությունը, որտեղ ծրագրի մոտավոր գումարը կազմում էր մոտ 1.000.000 լարի:
Նշենք, որ վերոնշյալ աշխատանքները մոտեցել են իրենց տրամաբանական ավարտին:
Աշխատանքների պատասխանատու Վլադիմիր Գումբերիձեն մեզ հետ զրույցում ասաց. «Դպրոցի վերականգման աշխատանքները ավարտվել են, այս շաբաթ հանձնաժողովի անդամները կստուգեն աշխատանքը եւ այն ամբողջովին պատրաստ կլինի շահագործման: Դպրոցում գործում է ջեռուցման համակարգը: Փոխվել է կտուրը, պատուհանները եւ դռները: Տարածքում առանձին կառուցվել է նոր կաթսայատուն»: