Նինոծմինդայում պատվաստվածը հաղթել է Covid-վիճակախաղում

Նինոծմինդայում պատվաստվածը հաղթել է Covid-վիճակախաղում

Ախալքալաքում պատվաստված անձը շահել է 100 լարի, նա պատվաստվել է Sinopharm պատվաստանյութով։ 100 լարի է շահել նաև Նինոծմինդայում՝ Sinopharm պատվաստանյութով պատվաստվածը։

Հաղթողներին ինքնաբերաբար որոշում է ծրագիրը՝ միասնական տվյալների բազայից, պատահականության սկզբունքով:

Խաղարկությունը ամեն օր է լինում, ամեն շաբաթ և վերջնական: Ամենօրյա խաղարկությունում մրցանակները 100-ից 500 լարիի սահմաններում է: Ինչ վերաբերում է շաբաթական խաղարկությանը, խաղարկվում է 1000-ից 10 000 լարի, իսկ վերջնական վիճակահանությունը կկայանա դեկտեմբերի 31-ին՝ 100 000 լարի մրցանակային ֆոնդով:

Խաղարկության մրցանակային ֆոնդը կազմում է մինչև երեք միլիոն լարի: Վիճակախաղը անցկացվում է սեպտեմբերի 14-ից։

Վիճակախաղի հաղթողների հետ կապ են հաստատում հեռախոսով, բացի այդ, քաղաքացիներն իրենց շահումների մասին տեղեկատվություն կարող են ստանալ www.stopcov.lotto.ge կայքում, իսկ վիճակախաղի համար գումարը հատկացվում է բյուջեից:jnews.ge