Վերջին երկու օրվա ընթացքում ավելի քան 30 պտտահողմեր ավերածությունների պատճառ են դարձել Միսսուրի, Արկանզաս, Իլինոյս և Թեննեսի նահանգներում։ Աղետի հետևանքով առաջացել են էլեկտրաէներգիայի զանգվածային խափանումներ։
Բնության տարերքի հիմնական հարվածն ընկել է Կենտուկիի վրա։ Հզոր ավերիչ պտտահողմերն անցել են Միացյալ Նահանգների տարածքով մոտ 241 կմ/ժ արագությամբ։
Ըստ նախնական տվյալների, զոհվել է մոտ 100 մարդ։ Իշխանությունները նշում են, որ զոհերի թիվը կարող է զգալիորեն աճել։ Այս մասին հայտնել է CBS հեռուստաալիքը։
Կենտուկիի նահանգապետ Էնդի Բեշիրի խոսքով՝ աղետի հետևանքով ավերվել են ամբողջ քաղաքներ։
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը արտակարգ դրություն է հայտարարել Կենտուկիում և ասել, որ պտտահողմերի շարքը դարձել է երկրի պատմության մեջ ամենամահաբեր և կործանարարներից մեկը։ shantnews.am