Հռոմեացի սենատոր Մարկ Կատոն հունարեն սովորել է 80 տարեկանում: Սոկրատեսը միայն 70 տարեկանում սովորեց նվագել բազմաթիվ երաժշտական գործիքներ և կարողացավ կատարյալ տիրապետել այդ արվեստին: Միքելանջելոն իր ամենանշանակալի կտավները ստեղծել է 80 տարեկանում։
80 տարեկանում Գյոթեն ավարտեց իր “Ֆաուստ”ը: Գերմանացի պատմաբան Լեոպոլդ Ռանկեն 91 տարեկանում ավարտեց իր “Համաշխարհային պատմություն”ը։ Լև Տոլստոյը, 82 տարեկանում այնպիսի եռանդով էր հնձում գերանդիով, որ երիտասարդ հնձվորները չէին կարողանում նրա ետևից հասնել:
Սահում էր չմուշկներով, հեծանիվ էր քշում, ձիավարում էր և կքանստում էր 40 անգամ, այն էլ մեկ ոտքի վրա: Կոմպոզիտոր և դիրիժոր Իգոր Ստրավինսկին ստեղծագործում էր մինչև 88 տարեկանը։ Բանաստեղծ Բերանգերը գրել է մինչև 77 տարեկանը։ Վիկտոր Հյուգոն՝ 83, ակադեմիկոս Իվան Պավլով – մինչև 87, հին հույն դրամատուրգ Սոֆոկլեսը` մինչև 90 տարեկանը:
Փիլիսոփաներ Դիոգենես և Դեմոկրիտը, նկարիչներ Տիցիանը և Միքելանջելոն ստեղծագործական գործունեություն են վարել հատելով ութսունամյակի շեմը: Բեռնարդ Շոուն աշխատել է մինչև 94 տարեկան… Թե որքան ակտիվ կյանք է ձեզ մնացել, դա կախված է ձեզանից:
Նկարում բոդիբիլդեր Արթուր Փիքոքն է՝ 80 տարեկանում…