Նինոծմինդայի սեղանի թենիսի մասնակիցները վերադարձան Բաթումիից

Նինոծմինդայի սեղանի թենիսի մասնակիցները վերադարձան Բաթումիից

NOR ռադիոկայանը նախկինում լուսաբանել էր, որ դեկտեմբերի 10 -ից մինչեւ 13 -ը Նինոծմինդայի սեղանի թենիսի թիմը (13 մարզիկ՝ 7 տղա, 6 աղջիկ եւ 3 մարզիչ) մեկնել էին Բաթումի քաղաք մասնակցելու սեղանի թենիսի պատանեկան առաջնությանը:

Սեղանի թենիսի խումբը երեկ արդեն վերադարձավ Նինոծմինդա: Թե ինչպիսի հաջողություններ ունեցան երեխաները մարզիչ Աշոտ Սողոյանը մեզ հետ զրույցում ասաց. «Մինչեւ 15 տարեկանների միջեւ մեր մարզիկներից հաջող հանդես եկավ Դավիթ Անտանոսյանը, ով Վրաստանի լավագույն 8 մարզիկներից գրավեց 5 -րդ տեղը: Իսկ մինչեւ 18 տարեկան պատանիների խմբում լավ արդյունք ցուցաբերեց Միխեյիլ Հանեսյանը, ով գրավեց 7 -րդ տեղ: Իսկ աղջիկների խմբում Ալինա Հանեսյանը գրավեց 5 -րդ տեղ, իսկ Արմենուհի Հանեսյանը 4 -րդ տեղ»:

«Մրցաշարը անցկացվեց բարձր մակարդակով, հիմնականում մասնակցում էին Վրաստանի բոլոր շրջաններից 1,2 տեղեր գրաված մարզիկները: Ուզում եմ շնորհակալություն հայտնել Աշոտ Նորսոյանին նախաքան մրցույթին մասնակցելը Դավիթ Անտանոսյանին ռակետ նվիրելու համար, ինչպես նաեւ մեր քաղաքապետարանին ամեն հարցում աջակցելու համար»,- նշեց Սողոյանը:

Մանրամասները՝ աուդիոձայնագրությունում.

Radio NOR · Նինոծմինդայի սեղանի թենիսի մասնակիցները վերադարձան Բաթումիից
Нет описания.
Нет описания.
Нет описания.
Нет описания.