Վրաստանը դեպի Ադրբեջանի սահման տանող ճանապարհ կկառուցի

Վրաստանը դեպի Ադրբեջանի սահման տանող ճանապարհ կկառուցի

Վրաստանը սկսում է Թբիլիսի-Սագարեջո ավտոմայրուղու շինարարությունը, որը Վրաստանի մայրաքաղաքը կկապի Կախեթիի հետ։ Այս մասին հայտնում է Վրաստանի տարածաշրջանային զարգացման նախարարության ավտոմոբիլային ճանապարհների դեպարտամենտը։

Թբիլիսի-Սագարեջո ճանապարհահատվածը Ադրբեջանի հյուսիսարեւմտյան շրջան տանող տարանցիկ միջանցքի մի մասն է։ Այս հատվածում երթեւեկության հոսքերի ինտենսիվությունը զգալիորեն մեծանում է, իսկ առկա ճանապարհն անցնում է խիտ բնակեցված գյուղերով եւ քաղաքներով՝ Վազիանի, Սարթիչալա, Նինոծմինդա եւ Սագարեջո:

«Նոր ճանապարհի կառուցումը զգալիորեն կբարձրացնի երթեւեկության անվտանգությունը եւ կկրճատի ուղեւորության ժամանակը»,-ասվում է հաղորդագրության մեջ։ Նախագիծը կօժանդակի Կախեթիում գյուղատնտեսության եւ զբոսաշրջության զարգացմանը եւ կբարձրացնի Վրաստանի տարածքով տարանցիկ միջանցքների մրցունակությունը»,- ասվում է նախարարության հաղորդագրության մեջ։

Ճանապարհների դեպարտամենտի տվյալներով՝ Թբիլիսի-Սագարեջո հատվածում կկառուցվի 31,5 կիլոմետր երկարությամբ ասֆալտբետոնե 4-գծանի ճանապարհ։

Ծրագիրը ֆինանսավորվելու է պետական ​​բյուջեից։ Ճանապարհի նախագծման աշխատանքներն իրականացվել են ավստրալական եւ ամերիկյան բարձր որակավորում ունեցող ընկերությունների կողմից՝ Համաշխարհային բանկի ֆինանսական աջակցությամբ։

Այս հատվածում շինարարական աշխատանքներ  կիրականացնեն տենդերում հաղթած երկու ընկերություններ, ժամկետը 2-2,5 տարի է։ news.am