Փաշինյանը և Ալիևը հաստատել են երկաթուղու վերագործարկման շուրջ պայմանավորվածությունը

Փաշինյանը և Ալիևը հաստատել են երկաթուղու վերագործարկման շուրջ պայմանավորվածությունը

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Բրյուսելում կայացած եռակողմ հանդիպմանը հաստատվել է երկաթուղու վերագործարկման վերաբերյալ Ադրբեջանի հետ պայմանավորվածությունը։

<<ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ եռակողմ հանդիպմանը Ադրբեջանի նախագահի հետ վերահաստատեցինք երկաթուղու վերագործարկման պայմանավորվածությունը։

Ըստ այդմ՝ երկաթուղին կգործի սահմանային եւ մաքսային միջազգայնորեն ընդունված կանոնների համաձայն՝ փոխադարձության սկզբունքով, երկրների ինքնիշխանության եւ իրավազորության ներքո։

Հայաստանը երկաթուղով հասանելիություն կստանա դեպի Իրանի Իսլամական Հանրապետություն եւ Ռուսաստանի Դաշնություն։

Նաեւ պայմանավորվեցինք շարունակել շփումները>>, -գրել է Փաշինյանը։