
NOR -ռադիոկայանի հավաստի աղբյուրները տեղեկացնում են, որ Նինոծմինդա-Բավրա անցակետը այսօրվանից կգործի շուրջօրյա։ Մենք այս տեղեկությունը փորձեցինք ճշտել նաև ցամաքային անցակետերի թեժ գծից, որտեղից հաստատեցին, որ տեղեկությունը համապատասխանում է իրականությանը։
Այս մասին տեղեկություն է տարածում նաև Վրաստանում Հայաստանի դեսպանությունը։ Այնտեղից տեղեկացնում են, որ ս․թ․ դեկտեմբերի 15-ից Բագրատաշեն-Սադախլո և Բավրա-Նինոծմինդա սահմանային անցակետերը գործելու են ամեն օր՝ շուրջօրյա աշխատանքային ռեժիմով։