Ջավախքը աշխարհին հայտնի է իր մարզիկներով սպորտի տարբեր ասպարեզներում:
Այսօրվա մեր նյութի փոքրիկ հերոսները Ռուսլան եւ Մարկ Սողոյաններն են ովքեր ծնունդով Նինոծմինդայի շրջանի Օրոջալար գյուղից են եւ ապրում են Ռուսաստանի դաշնության Տոլյատի քաղաքում:
Արմեն Սողոյանը՝ Ռուսլանի եւ Մարկի հայրը, Տոլիատի քաղաքում հիմնադրել է Կարատեի մեծ դպրոց, որը կոչվում է «Ջավախք» եւ մարզում է բազմաթիվ աշակերտների(թվով 600) ովքեր նաեւ Աշխարհի ու Եվրոպայի մրցանակակիրներ են:
«Ռուսլանը եւ Մարկը արդեն 5 տարուց ավել է զբաղվում են կարատե մարզաձեւով իրենց հոր՝ Արմենի հիմնադրած դպորցում: Մասնակցել ու մրցանակային տեղեր են գրավել տարբեր քաղաքներում՝ Սամարա, Ուֆա, Տոլյատի, Բաշկիրիա եւ Կրասնոդար»,- մեզ հետ զրույցում նշեց մարզիչ Աշոտ Սողոյանը:
Աշոտ Սողոյանի խոսքով՝ իրենք Օրոջալար գյուղի հետ շատ են կապնված եւ ամեն տարի ամռան արձակուրդներին անպայման հաճախում են Ջավախք եւ իրենց հայրենի գյուղ: