Նինոծմինդայի մունիցիպալիտետի Թորիա գյուղում արդեն վաղուց առկա է ջրագծերի մաքրման խնդիր: Դաշտերում ջրագծերը մաքրված չեն ցեխից, և ջուրը հեղեղում է գյուղացիների ցանքատարածությունները, ինչն էլ իր հերթին խոչընդոտում է խոտհունձի գործընթացին:
Ինչպես մեզ հետ զրույցում նշեց գամգեբելիի Հեշտիա գյուղի լիազոր Հովսեփ Նիկողոսյանը, մի քանի օրից կսկսվեն ջրագծի վերականգման աշխատանքները և վերոնշյալ խնդիրը լուծում կստանա: Խնդրի լուծման համար գումար է հատկացված գյուղական օգնության ծրագրից:
Մանրամասների մասին լսեք մեր նյութում.
Բորիս Ղարսլյան