Հաջորդ տարվա բյուջեի նախագծի վերջնական տարբերակում կրթության և գիտության ֆինանսավորմանը հատկացվել է 2 մլրդ 121 մլն լարի (մոտ 679,5 մլն ԱՄՆ դոլար), որից ավելի քան 380 մլն լարին (մոտ 121,7 ԱՄՆ դոլար) կհատկացվի նախադպրոցական կրթությանը։ Այս մասին տեղեկություն է տարածել Ֆինանսների նախարարությունը։
«Հանրակրթության ֆինանսավորումը կազմում է 390 մլն լարի (մոտ 125 մլն դոլար)։ Հատկացված գումարի շրջանակներում նախատեսվում է հանրակրթական դպրոցներում կարգավիճակ ունեցող ուսուցիչների հավելավճարի ավելացում 100 լարիով (մոտ 33 դոլար), հանրակրթական դպրոցի վարչական անձնակազմի աշխատավարձերի 10 տոկոս բարձրացում։ Դպրոցի վերահսկողական ծառայության աշխատողների աշխատավարձերի բարձրացում 100 լարիով»,- ասված է հաղորդագրությունում։
Նշվում է, որ դպրոցների վերականգնման և վերանորոգման աշխատանքների համար հատկացված է 190,8 մլն լարի (մոտ 60,8 մլն դոլար), բյուջեի նախորդ տարբերակի համեմատ այս ուղղությամբ լրացուցիչ հատկացվել է 30 մլն լարի։
Ըստ նախարարության տվյալների՝ մասնագիտական կրթության ֆինանսավորման համար հատկացվել է 119 մլն լարի (մոտ 38,1 մլն դոլար), այդ թվում՝ ավելի քան 46 մլն լարի (մոտ 14,7 մլն դոլար)՝ մասնագիտական ուսումնարանների կառուցման և վերականգնման համար։ Բարձրագույն կրթության և գիտության ֆինանսավորումը կազմում է 232 մլն լարի (մոտ 74,3 մլն դոլար)։aliq.ge