
Հաշտեցման և քաղաքացիական իրավահավասարության հարցերով պետնախարարն աշխատանքային այցով գտնվում է Սամցխե-Ջավախքում։
Այսօր Ախալքալաքում Թեա Ախվլեդիանին հանդիպել է Կարտիկամ և Կումուրդո գյուղերի բնակչության հետ, որոնց ընթացքում քննարկվել են քաղաքացիական իրավահավասարության և ինտեգրման ոլորտում պետական քաղաքականության առաջնահերթությունները, 2022 թվականին նախատեսված ծրագրերն ու միջոցառումները։ Էթնիկ փոքրամասնությունների ներկայացուցիչները պետնախարարի հետ կիսեցին իրենց տեսակետները քաղաքացիական իրավահավասարության և ինտեգրման քաղաքականության իրականացման վերաբերյալ։
Ախալքալաքից հետո հանդիպումը տեղի կունենա Նինոծմինդայի մունիցիպալիտետի Սաթխա գյուղում։