
Մեծ Բրիտանիայում վերջին 24 ժամում արձանագրվել է կորոնավիրուսի ռեկորդային՝ 78 610 նոր դեպք։ Նախորդ հակառեկորդը գրանցվել էր այս տարվա հունվարին, երբ մեկ օրում կորոնավիրուսով հիվանդացել էր շուրջ 68 հազար մարդ։
Ըստ Корреспондент պարբերականի՝ վարակվածներից 4361-ի մոտ Oմիկրոն շտամ է հայտնաբերվել։
Մեծ Բրիտանիայի առողջապահության նախախարը հայտարարել է, որ այս ցուցանիշները պետք է անհանգստություն առաջացնեն երկրի բոլոր քաղաքացիների մոտ։ Նա շեշտել է բնակչության պատվաստման կարևորությունը։
Հիշեցնենք՝ դեկտեմբերի 13-ին Բրիտանիայում արձանագրվել է Oմիկրոն շտամից մահվան առաջին դեպքը։ shantnews.am