Ավարտված աշխատանք Նինոծմինդայի մունիցիպալիտետի երեք ծիսական տներում.
Նախագիծը նախատեսում է Նինոծմինդա քաղաքում և Հեշտիա և Ժդանովական գյուղերի ծիսական տների վերականգնումը 185 հազար լարիով։
Վերոնշյալ աշխատանքներն իրականացրել է ախալքալաքցի Հրանտ Գրիգորյանին պատկանող «Դրուժբա 5» ՍՊԸ շինարարական ընկերությունը։
Հեռախոսազրույց ունեցանք շինարարական ընկերության ղեկավար Մարտին Գաբրիելյանի հետ, ով նշեց, որ վերոնշյալ աշխատանքներն իրականացնելու համար իրենց կազմակերպությունը շահել է 146 500 լարիի մրցույթ։
Նինոծմինդա քաղաքի ծիսական տանը տեղադրվել է օդափոխության համակարգ, վերանորոգվել է առաստաղը։ Ժդանովական գյուղում նախատեսված բոլոր աշխատանքներն ավարտված են (սանհանգույցի վերանորոգում, գիպսի ներկում, սալիկապատում, առաստաղի երեսպատում). Շենքը հիմնովին վերանորոգված է։ Իսկ Հեշտիա գյուղում ավարտվել են նոր ծիսական տան հիմքի աշխատանքը։
Ինչպես նշել է շինարարական ընկերության ղեկավարը, նախատեսված բոլոր աշխատանքներն ավարտված են, և օրերս քաղաքապետի հանձնաժողովը կընդունի կատարված բոլոր աշխատանքները։
Առավել մանրամասն՝ մեր զեկույցում։