Վրաստանի արտգործնախարարը կոչ է անում չշահարկել ԵՄ-ի հետ վիզային ռեժիմի չեղարկման ժամկետները

Վրաստանի արտգործնախարարը կոչ է անում չշահարկել ԵՄ-ի հետ վիզային ռեժիմի չեղարկման ժամկետները

Վրաստանի արտգործնախարար Միխայիլ Ջանելիձեն լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է, որ Վրաստանի բնակիչները պետք է իմանան, որ ԵՄ-ի հետ վիզային ռեժիմի չեղարկման գործընթացը ընթանում է շատ ակտիվ:

Նախօրեին «Ազատություն» ռադիոկայանի թղթակից Ռիկարդ Յոզվակը հայտարարել էր, որ ԵՄ-ը Վրաստանի համար վիզային ռեժիմը կչեղարկի 2017 թվականի հունվարի 1-ից:

Դրա հետ կապված՝ Ջանելիձեն հայտարարել է. «Անթույլատրելի է շահարկել ժամկետների հարցով: Կարևորն այն է, որ բնակչությունն իմանա՝ գործընթացն ու ընթացակարգերը իրականացվում են շատ ակտիվ:

Եվրոպացի բոլոր քաղաքական գործիչները ակտիվորեն աջակցում են վիզային ռեժիմի պարզեցմանը: Բոլոր քաղաքական գործիչները հայտարարում են, որ Վրաստանն իր բարեփոխումներով ու ձեռնարկած քայլերով արժանի է վիզային ռեժիմի ազատականացմանը»:



Opinion, pooling and voting