Վրաստանը և Թուրքիան շարունակում են նվազեցնել գյուղատնտեսական ապրանքների մաքսատուրքերը

Վրաստանը և Թուրքիան շարունակում են նվազեցնել գյուղատնտեսական ապրանքների  մաքսատուրքերը

Գյուղատնտեսական ապրանքների և ծառայությունների առևտրի մաքսատուրքերի հետագա ազատականացման շուրջ Վրաստանի և Թուրքիայի միջև բանակցությունների հաջորդ փուլը տեղի կունենա դեկտեմբերի 23-ին Թբիլիսիում։ Այս մասին հայտնում են էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարարության լրատվական ծառայությունից․

Էկոնոմիկայի նախարար Նաթիա Թուրնավան Բաքվում Վրաստան-Ադրբեջան-Թուրքիա գործարար համաժողովի շրջանակներում Թուրքիայի առևտրի նախարար Մեհմեդ Մուշի հետ քննարկել է Վրաստանի և Թուրքիայի միջև ազատ առևտրի համաձայնագրի ընդլայնման հարցը։

Անկարան և Թբիլիսին ազատ առևտրի մասին համաձայնագիր են ստորագրել 2007թ.։ Այն ենթադրում է որոշակի ապրանքների ներմուծման հարկերից ազատում։ Երկու երկրների միջև առևտրի հեռանկարները զգալիորեն ընդլայնվեցին այն բանից հետո, երբ հոկտեմբերին Թուրքիան իրավունք ստացավ թուրքական հումքից վրացական արտադրության արտադրանքը ԵՄ արտահանել ազատ առևտրի միջոցով:

Թուրնավայի և Մուշի հանդիպմանն ընդգծվել է, որ այս սխեմայի գործարկումը կխթանի Թուրքիայից ներդրումները Վրաստանի տնտեսությունում, կօգնի ստեղծել համատեղ ընկերություններ և նոր աշխատատեղեր։

2005-2020 թվականներին Թուրքիան Վրաստանում ներդրել է ավելի քան 1,7 միլիարդ դոլար։ Թուրքիան Վրաստանում ներդրումների ծավալով զբաղեցնում է 4-րդ տեղը, որի մասնաբաժինը կազմում է 10%։