Արտագաղթից վերադարձած Վրաստանի քաղաքացիներին տրվել են մինի տրակտորներ՝ գյուղատնտեսական գործունեությունը հեշտացնելու համար։
Փախստականների, էկոմիգրանտների և կենսապահովման գործակալության տնօրեն Բեսարիոն Սիմոնիշվիլիի խոսքով, միգրանտներն իրենք են ընտրել իրենց գործունեությունը սկսելու կամ ընդլայնելու համար անհրաժեշտ սարքավորումները։
«Պետական ծրագրի հիմնական նպատակն է նպաստել արտագաղթից վերադարձած քաղաքացիների վերաինտեգրմանը և բարելավել նրանց սոցիալ-տնտեսական վիճակը։ Կարևոր է, որ նրանք ունենան եկամտի աղբյուր և ստիպված չլինեն նորից լքել երկիրը»,- ասել է Բեսարիոն Սիմոնիշվիլին։
Վերաինտեգրման ծրագիրն, վերջին երկու տարվա ընթացքում արդեն ֆինանսավորել է մինչև 400 միգրանտի:
Տեղեկությունը տարածում է Փախստականների, էկոմիգրանտների և կենսապահովման գործակալությունը։ 1tv.ge