Հոկտեմբերի 12-ին, Ախալքալաքում բացվեց նոր՝ «Ջավախեթի սպասարկման կենտրոն»-ը,որը հանդիսանում է մասնավոր կազմակերպություն և ֆերմերներին է ներկայացնում կարտոֆիլի մշակման լրիվ ծառայությունները:
Նոր գյուղատնտեսական սպասարկման կենտրոնը առաջին անգամ Ախալքալաք է բերել կարտոֆիլի տեսակավորման սարք:Այն ավտոմատ կերպով, երեք չափով տեսակավորում է կարտոֆիլը:«Ջավախեթի սպասարկման կենտրոնի » տնօրեն՝ Լևան Չեոշվիլիի խոսքերով, իրենց կենտրոնը տեսակավորումից բացի կատարելու է նաև հողի լաբորատոր ստուգում:«Մենք ֆերմերներին սպասրկելու ենք ոչ միայն այս տեսակավորման սարքավորումով:Մենք մատուցելու ենք կարտոֆիլի մշակման լրիվ ծառայությունների փաթեթը՝սերմերից մինչև կարտոֆիլի վաճառքը»-ասում է Ջավախեթի սպասարկման կենտրոնի տնօրեն Լևան Չեոշվիլին:Մեր ֆերմերների կարտոֆիլը Թբիլիսիում և այլ խոշոր քաղաքներում վաճառվում է ոչ տեսակավորված և հետևաբար՝ ցածր գնով:«Ջավախեթի սպասարկման կենտրոնի» մենեջեր՝ Հրանտ Կարախանյանը, հուսով է,որ այս նոր սարքավորումը կօգնի ֆերմերներին տեղական կարտոֆիլը համապատասխանեցնել եվրոստանդարտներին և դարձնել այն մրցունակ դրսից բերվող կարտոֆիլի հետ,ինչպես նաև կօգնի կարտոֆիլի ինքնարժեքի նվազմանը:Տեսակավորումից բացի սպասարկման կենտրոնը գնելու է ֆերմերներից կարտոֆիլ, իրենց և ֆերմերներին հարմար գներով:Կենտրոնի ծառայությունից կարող են օգտվել բոլոր ցանկացողները:«Ջավախեթի սպասարկման կենտրոնի»- մատուցած ծառայությունների գները կենտրոնի տնօրենի խոսքերով ֆիքսված չեն և հնարավոր է փոփոխվեն,բացի սերմացու կարտոֆիլի գներից:
Շուշան Շիրինյան
Ախալքալաք