
Ամերիկայի Միացյալ Նահանգներն աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև ուղիղ շփումների հաստատմանը:
Այս մասին «Թվիթեր»-ի իր էջում գրառում է կատարել ԱՄՆ Պետքարտուղարության խոսնակ Նեդ Փրայսը:
«Միացյալ Նահանգները ողջունում է Բրյուսելում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև կայացած վերջին հանդիպումները: Մենք մեծապես աջակցում ենք ապագա ուղիղ շփումները՝ ուղղված տարածաշրջանում խաղաղության հաստատմանը»,- գրել է Փրայսը: 1in.am