Դեկտեմբերին Թբիլիսիում բացվելու է Հարավային Կովկասի խոշորագույն առևտրային կենտրոնը

Դեկտեմբերին Թբիլիսիում բացվելու է Հարավային Կովկասի խոշորագույն առևտրային կենտրոնը

Georgia Online-ի փոխանցմամբ՝ տարեվերջին Թբիլիսիում բացվելու է Հարավային Կովկասի խոշորագույն առևտրային կենտրոնը, որը ստացել է «Թբիլիսյան ծով պլազա» անվանումը:

Առևտրային համալիրն ընդգրկում է մեկհարկանի, կես կիլոմետր երկարությամբ ժամանակակից կենտրոնական շինություն, որի բացումը ծրագրված է դեկտեմբերին:

Առևտրային համալիրի տարածքում գործելու են նաև մաքսային պահեստներ ու մաքսային տերմինալ: Կենտրոնական շինության ընդհանուր տարածքը կազմելու է 120.000 քառակուսի մետր: Ներկա դրությամբ աշխատանքներն ավարտված են 85 տոկոսով:



Opinion, pooling and voting