Խաղամոլների տարիքային շեմը մինչև 25 տարեկան բարձրացնելու և մոլախաղերի հեռուստատեսային գովազդի տեղադրման կապակցությամբ փոփոխությունները հետաձգվելու է մինչև 2022 թվականի մարտի 1-ը։
Հետևաբար, հեռուստատեսությունները մինչև մարտի 1-ը հնարավորություն կունենան հեռարձակել մոլախաղերի գովազդը։
«Գովազդի մասին Վրաստանի օրենքի 2-րդ հոդվածը փոփոխվել է։ Առաջին ընթերցումը հեռուստաընկերություններին ուղղված խնդրանք էր, որ միգուցե ժամկետը երկարացվի։ Այս առումով առավելագույնը, որ կարող էինք անել, մարտի 1-ի սահմանումն է։ Ուստի այս օրենքն ուժի մեջ կմտնի 2022 թվականի մարտի 1-ից»,- այս մասին հայտարարել է օրենսդրական փոփոխությունների նախաձեռնողներից, խորհրդարանական մեծամասնության անդամ Դավիթ Սոնղուլաշվիլին։
Նրա խոսքով՝ սահմանափակումը, ըստ որի՝ խաղալ ցանկացողների տարիքային շեմը կհասցվի 25-ի, նույնպես հետաձգվել է մինչև մարտի 1-ը։
Մասնավորապես, «Շահումով խաղերի մասին» օրենքում փոփոխությունների նախագծով մինչև 25 տարեկան քաղաքացիներին կարգելվի ազարտային խաղեր խաղալ ինչպես առցանց, այնպես էլ ֆիզիկական տարածքում։1tv.ge