Թբիլիսիում բացվել է Բելառուսի հանրապետության դեսպանատուն

Թբիլիսիում բացվել է Բելառուսի հանրապետության դեսպանատուն

Թբիլիսիում բացվել է Բելառուսի հանրապետության դեսպանատուն: Այս մասին հայտնում են Վրաստանի արտաքին գործերի նախարարությունից:

Նորանշանակ դեսպան Միխայիլ Մյատլիկովը նախօրեին իր հավատարմագրերն է հանձնել Վրաստանի արտգործնախարար Միխեիլ Ջանելիձեին: Արտգործնախարարության ղեկավարը շնորհավորել է Մյատլիկովին դիվանագիտական նոր պաշտոնի առիթով և մաղթել նրան հաջողություն` աշխատանքային հետագա գործունեության մեջ:

Հանդիպման ընթացքում կողմերը մանրամասնորեն քննարկել են երկկողմ հարաբերությունների լայն շրջանակ: Առանձնահատուկ ուշադրություն է դարձվե տնտեսական համագործակցությանը վերաբերող միջկառավարական կոմիտեի հանձնաժողովի նիստին, որը տեղի կունենա այս տարվա սեպտեմբերի սկզբին:

Քաղաքական գործիչները նաև երկկողմ քաղաքական ինչպես նաև միջազգային կազմակերպությունների հետ համագործակցության հեռանկարներին վերաբերող մտքեր են փոխանակել, Վրաստանն ու Բելառուսը դիվանագիտական հարաբերություններ են հաստատել 1994թվականի հունվարի 6-ին: Վրաստանի դեսպանատունը Բելառուսում բացվել է 2007 թվականին, այն գտնվում է Մինսկի կենտրոնում:

www.aliq.ge



Opinion, pooling and voting