Դեկտեմբերի 1-2-ին Վրաստանի տարածքային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության և Վրաստանում Եվրոպական միության պատվիրակության համատեղ պատվիրակությունը այցելել է Կախեթ:
Այցի նպատակն էր ծանոթանալ մի շարք վայրերի հետ, որտեղ նախագծեր են իրականացվում Ինտեգրված տարածքային զարգացման պիլոտային ծրագրի (PiRDP) շրջանակներում: Ծրագրի բյուջեն կազմում է 220 մլն լարի, որից 186 մլն լարին ֆինանսավորվում է ԵՄ կողմից:
Ծրագրի շրջանակներում բարեկարգվել են զբոսաշրջային կենտրոններ ու արահետներ, վերանորոգվել են թանգարաններ, օրինակ՝ Կվարելիում Իլյա Ճավճավաձեի թանգարանը, ինչպես նաև բարեկարգվել են զբոսայգիներ:
Ծրագիրն հիմնված է վարից վեր, ապակենտրոնացված մոտեցման վրա: Արդյունքում՝ ֆինանսավորման համար գնահատումը և ընտրությունն իրականացվում է համապատասխան տարածաշրջանային խորհրդատվական խորհուրդների կողմից:
2022 թվականին ծրագիրը ևս 100 միլիոն լարի կտրամադրի նոր նախագծերի իրականացմանը։
Վրաստանը միանում է հետազոտությունների և նորարարությունների «Հորիզոն Եվրոպա» ծրագրին
Դեկտեմբերի 7-ին Եվրոպական հանձնաժողովը և Վրաստանը ստորագրեցին համաձայնագիր, որով Վրաստանը ստացավ հետազոտությունների և նորարարությունների «Հորիզոն Եվրոպա» ծրագրին (2021-2027 թթ.) ասոցացմված երկրի կարգավիճակ: Վրացի հետազոտողներն այլևս կարող են մասնակցել ԵՄ-ի 95,5 միլիարդ եվրո բյուջեով ծրագրին նույն պայմաններով, ինչ ԵՄ անդամ պետությունների ներկայացուցիչները:
«Այս ասոցիացումը ձեռնտու է ոչ միայն վրացական գիտահետազոտական, կրթական և նորարական կազմակերպություններին, այլև ԵՄ-ին և այլ ասոցացված երկրներին, որոնք ցանկանում են համագործակցել աշխույժ և հնարամիտ գործընկեր երկրի հետ», – ասել է նորարարությունների հետազոտությունների, մշակույթի, կրթության և երիտասարդության հարցերով հանձնակատար Մարիա Գաբրիելը:
Վրաստանը 2016 թվականից լիարժեք ասոցացված էր ԵՄ հետազոտությունների և նորարարությունների նախորդ ծրագրի՝ «Հորիզոն 2020»-ի հետ (2014-2020 թթ.): «Հորիզոն 2020»-ին Վրաստանի մասնակցության հիմնական ուղղություններն էին «Մարի Սկլոդովսկա-Կյուրի» գործողությունները, առողջապահական, հանրույթային և հետազոտական ենթակառուցվածքները:
Հետազոտությունների և նորարարությունների ոլորտում Վրաստանի հաջողության պատմությունները ընդգրկում են գիտական մի շարք ոլորտներ, ինչպիսիք են «E-FIX» և «Black Sea Horizon» նախագծերը: «E-FIX»-ը կենտրոնանում է Կենտրոնական և Հարավարևելյան Եվրոպայում էներգաարդյունավետության բարելավման և կայուն էներգետիկ նախագծերի ֆինանսավորման վրա: «Black Sea Horizon» նախագիծը նպատակ ունի կայուն կերպով ընդլայնել գիտության, տեխնոլոգիաների և նորարարությունների (STI) ոլորտում երկտարածաշրջանային համագործակցությունը ԵՄ-ի և Սևծովյան տարածաշրջանի միջև:
Վրաստանում ԵՄ աջակցությամբ իրականացվող Ագրոտուրիզմի փառատոնը միավորել է զբոսաշրջության օպերատորներին և գյուղատնտեսական ապրանք արտադրողներին
Նոյեմբերի 26-ին Վրաստանի Ամբրոլաուր քաղաքում տեղի ունեցավ «Ագրոտուրիզմի փառատոն 2021» միջոցառումը, որը կազմակերպել էր Ռաճա-Լեչխումի և Քվեմո Սվանեթի ագրոտուրիզմի զարգացման ասոցիացիան՝ Եվրոպական միության, Շվեդիայի և Ավստրիայի աջակցությամբ։
Փառատոնը գործարար հանդիպումների հնարավորություն ընձեռեց լեռնային շրջաններում գործող զբոսաշրջության օպերատորների և գյուղատնտեսական ապրանքներ արտադրողների միջև: Փառատոնը նպատակ ուներ նաև խթանել ագրոտուրիզմը և օրգանական գյուղատնտեսությունը։
Միջոցառմանը մասնակցել են 65 ձեռնարկատերեր Ամբրոլաուր, Օն, Ծագեր, Լենտեխ, Մեստիա, Թքիբուլ, Չիաթուրա և Սաչխերե վարչական միավորներից։ Ֆերմերները և զբոսաշրջության ոլորտի ներկայացուցիչները ցուցադրել են գյուղատնտեսական տարբեր արտադրանքներ, այդ թվում՝ թեյ, խաղող, գինի, քացախ, կարտոֆիլ և մեղր։ Նրանք նաև ներկայացրել են իրենց առաջարկած ծառայությունները, այդ թվում՝ հյուրատնային ծառայություններ, արկածային ճամբարներ, գինու տուրիզմ և գլեմփինգային ծառայություններ։
ԵՄ-ն և Գերմանիան կաջակցեն Վրաստանի էներգետիկ հատվածի բարեփոխումներին
Դեկտեմբերի 8-ին Եվրոպական միությունը, գերմանական KfW բանկը և Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարարությունը մեկնարկեցին տեխնիկական համագործակցության հաջորդ ծրագիրը՝ աջակցելու Վրաստանի էներգետիկ հատվածի բարեփոխումներին: Ծրագրի ընդհանուր բյուջեն կազմում է մոտ 8,5 մլն եվրո։
«Վրաստանի էներգետիկայի հատվածի բարեփոխումներ» (GESR) ծրագիրն ուղղված է երկրի էներգետիկ անվտանգության ամրապնդմանը, հանրային, արդյունաբերական և բնակելի շենքերի ու համապատասխան ենթակառուցվածքների էներգաարդյունավետության բարձրացմանը, ինչպես նաև էլեկտրաէներգիայի շուկայի ընթացիկ բարեփոխումներին ու վերականգնվող էներգետիկայի հետագա զարգացմանն աջակցությանը՝ ԵՄ հրահանգներին համապատասխան:
Ծրագրի շրջանակներում, մասնավորապես, կմշակվի էներգաարդյունավետության վերաբերյալ անհրաժեշտ երկրորդային օրենսդրությունը, ինչը նախատեսված է վրացական օրենսդրությամբ:
Ընտրություններ բոլորի համար. Հայաստանն ընդլայնում է ընտրելու հնարավորությունները հաշմանդամություն ունեցող անձանց համար
Դեկտեմբերի 3-ին կազմակերպված միջոցառման ընթացքում ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը (ԿԸՀ) ներկայացրեց ԿԸՀ-ի կայքում տեղակայված մատչելի ընտրատեղամասերի ինտերակտիվ քարտեզը, որը կազմվել և պատրաստվել է «ԱԳԱԹ» Հաշմանդամություն ունեցող կանանց իրավունքների պաշտպանության կենտրոն հասարակական կազմակերպության կողմից՝ Եվրոպական միության և այլ շահագրգիռ կողմերի ֆինանսավորմամբ «Հայաստանում ընտրական գործընթացներին աջակցության ծրագրի» 3-րդ փուլի (ՀԸԳԱ-3) աջակցությամբ:
«Ընտրական գործընթացի մատչելիությունն ընտրությունների ներառականության կենտրոնական հենասյուներից է, որը հիմք է ստեղծում ապահովելու հաշմանդամություն ունեցող և չունեցող ընտրողների հավասար մասնակցությունը։ Այս ընտրությունը Հայաստանը կատարել է վերջին տարիներին՝ անցնելով ներառական և մասնակցային ժողովրդավարության և ԵՄ-ն հպարտ է ուղեկից լինել», — նշեց դեսպան Անդրեա Վիկտորինը` ողջունելով Հաշմանդամների միջազգային օրվա կապակցությամբ հատուկ միջոցառման մասնակիցներին:
Ընտրատեղամասերի մատչելիությունը փորձարկելու հնարավորություն են ունեցել հաշմանդամության տարբեր դրսևորումներ ունեցող անձինք:
Հայաստան. ԵՄ-ն սարքավորումներ է տրամադրում Լոռու և Տավուշի մարզերի ֆերմերներին
ԵՄ-ի կողմից ֆինանսավորվող «Տեղական դերակատարների զորեղացում հանուն զարգացման Լոռու և Տավուշ մարզերում» ծրագիրն այս շաբաթ սննդի վերամշակման սարքավորումներ է բաժանել տեղի ֆերմերներին:
Լոռու և Տավուշի մարզերի գյուղական համայնքների ընդհանուր առմամբ 15 տնտեսվարողներ ստացել են հացի, հացաբուլկեղենի և հրուշակեղենի արտադրության սարքավորումներ։ Միևնույն ժամանակ, «Փոքր և միջին «խելացի» անասնաշենքերի կառուցման կամ վերակառուցման և դրանց տեխնոլոգիական ապահովման» պետական աջակցության ծրագրի երկու շահառուի տրամադրվել է կթման սարքավորումներ։
Այս աջակցությունը տրամադրվել է որպես համաճարակային ազդեցության մեղմմանն ուղղված գործողությունների ծրագրային բաղադրիչի մաս՝ աջակցելու Լոռու և Տավուշի մարզերի գյուղական բնակավայրերի տնտեսվարողներին։
Շառլ Միշել. ԵՄ-ն առաջարկում է փորձագիտական առաքելություն՝ ի աջակցություն Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման
Եվրոպական միության Խորհրդի նախագահ Շառլ Միշելը դեկտեմբերի 14-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանին և Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևին՝ Հարավային Կովկասի տարածաշրջանում զարգացող իրավիճակը և երկու երկրների հետ ԵՄ հարաբերությունների հետագա քայլերը քննարկելու նպատակով։
Նախագահ Միշելը բարձր է գնահատել երկու առաջնորդների ձեռնարկած քայլերը, մասնավորապես, երկու երկրների պաշտպանության նախարարների միջև նախագահ Միշելի միջնորդությամբ ուղիղ կապի հաստատումը։
Եվրոպական միության Խորհրդի նախագահը նաև ողջունել է վերջերս Ադրբեջանի կողմից տասը հայ պահվող անձանց ազատ արձակումը և Հայաստանի կողմից՝ մնացած բոլոր տարածքների ականապատման քարտեզների հանձնումը: Նա կոչ է արել լիարժեք և արագ լուծման գալ բոլոր մարդասիրական խնդիրների շուրջ:
Նախագահ Ալիևը և վարչապետ Փաշինյանը պայմանավորվածություն են ձեռք բերել, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանագծման շուրջ բանակցությունների ծրագրված մեկնարկի համատեքստում անհրաժեշտ կլինի հետագա շոշափելի քայլեր ձեռնարկել՝ տեղում լարվածությունը նվազեցնելու ուղղությամբ։ Նախագահ Միշելը հայտնել է, որ ԵՄ-ն հասանելի կդարձնի փորձագիտական առաքելություն և խորհրդատվական խումբ՝ աջակցելու սահմանների սահմանազատման և սահմանագծման հարցերին՝ երկու երկրներին տրամադրելով տեխնիկական աջակցություն:
«Մենք մենակ չենք». ԵՄ-ի և ԱՀԿ-ի աջակցությունը Արևելյան գործընկերության երկրներին COVID-19-ի դեմ պայքարում
«Մենք զգացել ենք, որ մենակ չենք, և ամեն անգամ, երբ դիմում ենք, մեզ օգնության ձեռք են մեկնում»,- ասում է մոլդովացի բուժաշխատողը, ում խոսքն արտացոլում է Արևելյան գործընկերության տարածաշրջանի հազարավոր մարդկանց փորձը, ովքեր օգտվել են Եվրոպական միության և Առողջապահության համաշխարհային կազմակերպության համերաշխության գործողություններից: Այդ գործողություններն իրականացվել են ԵՄ-ի՝ COVID-19-ի հետ կապված առողջապահական ճգնաժամի դեմ պայքարում և սոցիալ-տնտեսական վերականգնմանն աջակցելու համար Հայաստանին, Ադրբեջանին, Բելառուսին, Վրաստանին, Մոլդովային և Ուկրաինային ուղղված ավելի քան 2,5 միլիարդ եվրո արժողությամբ աջակցության փաթեթի շրջանակներում:
ԵՄ-ն և ԱՀԿ-ն «Համերաշխություն հանուն առողջության» նախաձեռնության միջոցով համատեղ աշխատանք են տանում՝ COVID-19-ի դեմ պայքարի առաջնագծում գտնվող բուժաշխատողների անվտանգությունն ապահովելու համար: Նախաձեռնության միջոցով բուժաշխատողներն ապահովվել են ավելի քան 13 միլիոն անհատական պաշտպանության միջոցներով, ինչպես նաև այլ անհրաժեշտ սարքավորումներով և ուսուցմամբ՝ օգնելու COVID-19-ից մարդկանց ապաքինմանը:
ԵՄ-ի և ԱՀԿ-ի համերաշխության գործողությունները նաև ենթադրում են աջակցություն COVID-19-ի դեմ պատվաստանյութերի տեղաբաշխմանը՝ պատվաստանյութերի սառցարանների ու սառնարանների նվիրատվության և բուժաշխատողների վերապատրաստման միջոցով, ինչպես նաև COVID-19-ի դեմ պատվաստումների դյուրացմանը: Օրինակ՝ Ուկրաինայում ԵՄ-ն և ԱՀԿ-ն ավտոբուսներ են տրամադրել գյուղական բնակավայրերի բնակիչներին՝ պատվաստման կետեր հասնելու նպատակով՝ COVID-19 պատվաստանյութերի մատչելիություն ապահովելով սահմանափակ շարժունակություն ունեցող, հեռավոր շրջաններում բնակվող կամ տարեց քաղաքացիների համար: Վրաստանում էլ նրանք մոբիլիզացրել են 900 համայնքային առաջնորդների, այդ թվում՝ 400 կրոնական առաջնորդների՝ պատվաստումային գործընթացին աջակցություն ցուցաբերելու համար:
ԵՄ աջակցությունն իրականացվում է նաև պատվաստանյութերի տրամադրման տեսքով. 2021 թվականի նոյեմբերի կեսերի դրությամբ ԵՄ արևելյան գործընկեր երկրներին «COVAX»-ի կամ ուղղակիորեն ԵՄ Քաղաքացիական պաշտպանության մեխանիզմի միջոցով նվիրաբերվել է ավելի քան 10 միլիոն դեղաչափ պատվաստանյութ: Այս շաբաթ ԵՄ-ն հայտարարեց Լեհաստանի հետ նոր՝ 35 մլն եվրո արժողությամբ պայմանավորվածության մասին, որի շրջանակներում ԵՄ անդամ երկրները աջակցություն կստանան Արևելյան գործընկերության երկրներ պատվաստանյութերի առաքման հարցում:
Միևնույն ժամանակ ԵՄ-ն աջակցում է տարածաշրջանի երկրների սոցիալ-տնտեսական վերականգնմանը՝ հարյուրավոր միլիոն եվրո հատկացնելով, որպեսզի ՓՄՁ-ները կարողանան վարկ ստանալ՝ իրենց բիզնեսը պահպանելու և ճգնաժամից հետո վերականգնելու համար, ինչպես նաև տարաբնույթ աջակցություն ցուցաբերելով հասարակության ամենախոցելի խավերին, օրինակ՝ հեռավար ուսուցման կազմակերպման հարցում տեղական դպրոցներին աջակցությունը, աշխատանք կորցրած կանանց օգնությունը կամ տարեցներին և հաշմանդամներին սննդի փաթեթների մատակարարումը:
ԵՄ-ն և Լեհաստանը արագացնում են Արևելյան գործընկերության երկրներին COVID-19-ի դեմ պատվաստանյութերի տրամադրման գործընթացը
Եվրոպական հանձնաժողովը դեկտեմբերի 13-ին 35 մլն եվրոյի համաձայնագիր է ստորագրել Լեհական զարգացման բանկի հետ՝ Արևելյան գործընկերության երկրներ COVID-19-ի դեմ պատվաստանյութերի մատակարարման գործընթացում ԵՄ անդամ պետություններին օժանդակելու նպատակով նորարարական մեխանիզմ ներդնելու վերաբերյալ։
Լեհաստանի դերն է օգնել համապատասխանեցնել ԵՄ անդամ պետություններում առկա պատվաստանյութերի դեղաչափերը Արևելյան գործընկերության երկրների զարգացող կարիքների հետ, ինչպես նաև վերահսկել ցանկացած անհրաժեշտ պայմանավորվածություն պատվաստանյութ արտադրողների հետ:
Վերավաճառքի դեպքում Լեհական զարգացման բանկը կօգտագործի ԵՄ ներդրումը դոնոր անդամ երկրներին ոչ առևտրային հիմունքներով պատվաստանյութերի ծախսերը փոխհատուցելու համար: Ծրագիրը կգործի մինչև 2023 թվականի հունիսը կամ մինչև ԵՄ ներդրան սպառումը:
Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալների համաձայն՝ 2021 թվականի դեկտեմբերի սկզբին այս վեց երկրներում COVID-19-ի դեմ պատվաստանյութի դեղաչափերի ամբողջական ընդունման միջինացված թիվը ընդամենը 28.7% է, իսկ բուժաշխատողների շրջանում այն կազմում է 70,3%։ Նոր մեխանիզմը կօգնի գործընկեր երկրներին պատվաստումների ծածկույթը հասցնել ԱՀԿ-ի կողմից սահմանված պատվաստումների համաշխարհային ռազմավարության թիրախներին՝ յուրաքանչյուր երկրի բնակչության 40%-ը մինչև 2021 թվականի վերջը և 70%-ը մինչև 2022 թվականի կեսը:
Այս մեխանիզմի շրջանակում նախատեսված առաջին առաքումը կիրականացվի առաջիկա շաբաթների ընթացքում Պորտուգալիայից Հայաստան։ Մի շարք այլ անդամ երկրներ արդեն ազդարարել են այս ծրագրին մասնակցելու իրենց պատրաստակամության մասին:
Եվրոպական հանձնաժողովի հարևանության և ընդլայնման հարցերով հանձնակատար Օլիվեր Վարհեին, երախտագիտություն հայտնելով Լեհաստանին, նշել է, որ այս պայմանավորվածությունը կօգնի գործընկեր երկրներում կյանքեր փրկելուն. «Այսպես է դրսևորվում ԵՄ համերաշխությունը գործնականում, և այն կօգնի արագացնել հետհամավարակային վերականգնումն այս տարածաշրջանում և երկարաժամկետ հեռանկարում կնպաստի առողջապահության բնագավառի ընդհանուր դիմակայունության բարձրացմանը, որը Արևելյան գործընկերության երկրների հետ համագործակցության առաջնահերթ նպատակներից է»:
ԵՄ-ն սկսում է 1,5 միլիարդ եվրո արժողությամբ ծրագիր՝ համամարդկային արժեքները խթանելու համար
Դեկտեմբերի 9-ին՝ Մարդու իրավունքների պաշտպանության միջազգային օրվա նախօրեին և Ժողովրդավարության գագաթնաժողովի մեկնարկի օրը, Եվրոպական միությունը գործարկեց «Գլոբալ Եվրոպա» մարդու իրավունքների և ժողովրդավարության ծրագիրը:
1,5 միլիարդ եվրո արժողությամբ այս ծրագիրն ուղղված է 2021-2027թթ. ժամանակահատվածում ամբողջ աշխարհում ԵՄ աջակցության ամրապնդմանը մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների, ժողովրդավարության և օրենքի գերակայության, ինչպես նաև քաղաքացիական հասարակության կազմակերպությունների և մարդու իրավունքների պաշտպանների աշխատանքի խթանման և պաշտպանության գործում:
Ծրագիրը կնպաստի և կպաշտպանի մարդու իրավունքների համընդհանրության գաղափարը, կամրապնդի օրենքի գերակայությունը և մարդու իրավունքների ոտնահարումների և չարաշահումների վերաբերյալ հաշվետվողականությունը, ինչպես նաև կպաշտպանի հիմնարար ազատությունների, ներառյալ՝ խոսքի ազատության լիարժեք և արդյունավետ կիրարկումը՝ աջակցելով անկախ լրագրությանը և ԶԼՄ-ներին, միաժամանակ օգտագործելով թվային և նորագույն տեխնոլոգիաների հնարավորությունները և հակազդելով դրանց հետ կապված ռիսկերին:
««Գլոբալ Եվրոպա» մարդու իրավունքների և ժողովրդավարության ծրագիրը մեզ թույլ կտա ամրապնդել մեր աջակցությունն ու պաշտպանությունը մարդու համընդհանուր իրավունքներին և ժողովրդավարական սկզբունքներին՝ բոլորի համար, ցանկացած ժամանակ և ամենուր», — նշել է ԵՄ բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը:
«Գլոբալ Եվրոպա» մարդու իրավունքների և ժողովրդավարության ծրագիրը կարող է աջակցել ԵՄ-ից դուրս ցանկացած երկրում և գլոբալ մակարդակի գործունեությանը: Այն լրացնում է տեղական, ազգային և տարածաշրջանային մակարդակներում իրականացվող ԵՄ այլ ծրագրերին:
Ծրագիրն ունի ճկուն ընթացակարգ և աջակցում է քաղաքացիական հասարակության գործողություններին՝ անկախ գործընկեր երկրների կառավարությունների և այլ պետական մարմինների համաձայնությունից:
Արևելյան գործընկերության վերականգնման, դիմակայունության և բարեփոխումների օրակարգն ամրագրված է հավակնոտ Տնտեսական և ներդրումային ծրագրում: Առաջիկա հինգ տարիների ընթացքում այս ծրագիրը ԵՄ բյուջեից կմոբիլիզացնի 2,3 միլիարդ եվրո՝ դրամաշնորհների, խառը ֆինանսավորման և երաշխավորությունների տեսքով՝ խթանելու զբաղվածությունն ու տնտեսական աճը, աջակցելու միակցմանը, «կանաչ» անցմանն ու թվայնացմանը:
Բայց սա միայն սկիզբն է. Տնտեսական և ներդրումային ծրագրի շրջանակներում ԵՄ-ի աջակցությունը պետք է նպաստի հետագա պետական և մասնավոր ներդրումներին` միավորելով ԵՄ-ի, Եվրոպական ներդրումային բանկի, Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի և այլ միջազգային ֆինանսական հաստատությունների, ինչպես նաև ԵՄ անդամ պետությունների զարգացման ֆինանսավորման հաստատությունների, գործընկեր երկրների ազգային, մարզային և տեղական ինքնակառավարման մարմինների և մասնավոր ներդրողների ջանքերը: Այս կերպ ակնկալվում է, որ ծրագիրը կներգրավի մինչև 17 միլիարդ եվրո պետական և մասնավոր ներդրումներ՝ աջակցելու հետհամավարակային վերականգնմանը:
Ծրագիրը կմիավորի տեղական, ազգային և տարածաշրջանային մակարդակներում իրականացվելիք գործողությունները և կհարմարեցվի յուրաքանչյուր գործընկեր երկրի հատուկ կարիքներին:
Տնտեսական և ներդրումային ծրագիրը սահմանում է Արևելյան գործընկերության համար 2020 թվականից հետո ժամանակահատվածի առաջնահերթությունների ներդրումային բաղկացուցիչը, որն ուղղված է աջակցելու հետկորոնավիրուսային սոցիալ-տնտեսական վերականգնմանը և իրավիճակի բարելավմանը՝ «կանաչ» անցման և թվայնացման արագացման միջոցով:
Այնուամենայնիվ, այս ներդրումները պետք է զուգակցվեն դատական համակարգի բարեփոխումների, պետական կառավարման բարեփոխումների և մարդու իրավունքների ոլորտներում, իմա՝ կառավարման բաղկացուցիչի ուղղությամբ հստակ առաջընթացի հետ, որը ներառում է աջակցությունը ժողովրդավարության, մարդու իրավունքների և օրենքի գերակայության բարեփոխումներին, ինչպես նաև կոռուպցիայի դեմ պայքարին, տղամարդկանց և կանանց իրավահավասարությանը, քաղաքացիական հասարակությանը և ԶԼՄ-ների անկախությանը, որոնք բոլորը համարվում են Եվրոպական միության հիմնարար արժեքներ և ամուր հիմք են հանդիսանում իր քաղաքացիների համար արդյունավետ հասարակության համար։
Որո՞նք են ներդրումների գերակա ուղղությունները:
ԱլԳ տնտեսությունների փոխակերպումը` դրանք ավելի դիմակայուն և ինտեգրված դարձնելու համար, էլ ավելի հրատապ խնդիր է դարձել հետհամավարակային վերականգնման համատեքստում:
ԱլԳ համար 2020 թվականից հետո ժամանակահատվածի երկարաժամկետ քաղաքականության նպատակներին համահունչ՝ ներդրումները կկենտրոնացվեն հետևյալ հիմնական ոլորտներում․
Այնուամենայնիվ, որպեսզի նման ներդրումներն արդյունավետ լինեն և խթանեն կայուն զարգացումը, անհրաժեշտ են բարելավումներ քաղաքականության մեջ և կարգավորող միջավայրում: ԵՄ աջակցությանը բնորոշ կլինեն պայմանականությունը և խթանների վրա հիմնված մոտեցումը, ինչը նշանակում է, որ ներդրումները պետք է զուգակցվեն դատական համակարգի բարեփոխումների, պետական կառավարման բարեփոխումների և մարդու իրավունքների ոլորտներում հստակ առաջընթացի հետ։
Ի՞նչ է սա իրականում նշանակում գործընկեր երկրների համար: Ինչպե՞ս կիրականացվի ներդրումների գործընթացը, և արդյոք ես տարբերություն կզգա՞մ:
Դուք անպայման կզգաք տարբերությունը։ Տնտեսական և ներդրումային ծրագիրը հինգ առաջատար նախաձեռնությունների շարք է պարունակում գործընկեր երկրներից յուրաքանչյուրի համար: Սրանք կոնկրետ նախագծեր են, որոնք տեղերում անմիջական ազդեցություն կունենան մարդկանց և բիզնեսների վրա:
Թեև ծրագիրը COVID-19 համավարակից հետո վերականգնմանն ուղղված՝ Եվրոպական միության աջակցության առանցքային մասն է, այն ուղղված է յուրաքանչյուր երկրի ռազմավարական շահերի առաջխաղացմանը՝ աջակցելով վերջիններիս երկարաժամկետ դիմակայունությանը ու մրցունակությանը և շոշափելի օգուտներ ապահովելով նրանց համար: Հետևաբար, վերոնշյալ առաջատար նախաձեռնությունները սահմանվել են գործընկեր երկրների հետ համատեղ՝ հաշվի առնելով նրանց սեփական առաջնահերթությունները, կարիքները և հավակնությունները:
Ինչպիսի՞ն են հատուկ Վրաստանի և Հայաստանի համար նախագծված ներդրումային պլանները։
Հայաստանն իր սոցիալ-տնտեսական վերականգնմանն աջակցությունը սահմանել է «իրավիճակի բարելավում» օրակարգի միջոցով՝ որպես հիմնական առաջնահերթություններ նշելով աջակցությունը «կանաչ» և թվային անցման գործընթացներին, Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցքի աշխատանքների ավարտին, ինչպես նաև իր հարավային մարզերի հետագա զարգացմանը։
Հայաստանի համար հինգ առաջատար նախաձեռնությունները հետևյալն են.
Վրաստանը որպես հիմնական առաջնահերթություններ մատնանշել է տրանսպորտը և թվային կապը (մասնավորապես Սև ծովով) և թվային զարգացումը: ՓՄՁ-ներին աջակցությունը, ֆինանսավորման հասանելիությունը և արտահանման խթանումը նույնպես Վրաստանի օրակարգում կարևոր տեղ են զբաղեցնում:
Վրաստանի համար հինգ առաջատար նախաձեռնություններն են.
1.Սև ծովի կապակցվածություն. ԵՄ-ի հետ տվյալների և էներգետիկ կապերի բարելավում. Այս նախաձեռնությունը ավելի կինտեգրի վրացական շուկան ԵՄ շուկայի հետ՝ սուզանավային օպտիկամանրաթելային մալուխի տեղակայման միջոցով: Քաղաքացիները կշահեն Վրաստանի և ԵՄ-ի միջև ավելի արագ և կայուն ուղիղ ինտերնետ կապից: Վրաստանի և ԵՄ-ի միջև էներգետիկայի հետ կապված հետագա փոխկապակցումը նույնպես կխթանվի Վրաստանի և ԵՄ-ի միջև սուզանավային էլեկտրական մալուխի տեղակայման տեխնիկական և տնտեսական տեխնիկատնտեսական հիմնավորման միջոցով: Ներդրումների ընդհանուր արժեքը գնահատվում է մինչև 25 միլիոն եվրո:
2.Սև ծովով տրանսպորտային կապեր. ԵՄ-ի հետ ֆիզիկական կապերի բարելավում. Ի թիվս այլ բաների, այս պիլոտային ծրագիրը կներառի նոր լաստանավային ծառայությունների զարգացում և նավահանգիստների վերանորոգում, որոնք կնպաստեն ապրանքների առևտրին և կհեշտացնեն մարդկանց տեղաշարժը՝ ուղիղ կապ ստեղծելով ԵՄ-ի հետ: Բարելավված կապերը կխթանեն առևտրատնտեսական համագործակցությունը և կամրապնդեն Վրաստանի դերը՝ որպես կամուրջ Եվրոպայի և Ասիայի միջև: Ներդրումների ընդհանուր արժեքը գնահատվում է մինչև 100 միլիոն եվրո:
3.Տնտեսության կայուն վերականգնում. օգնել 80000 ՓՄՁ-ներին քաղել Խորը և համապարփակ ազատ առևտրի համաձայնագրի ամբողջական օգուտները. Աջակցությունը կներառի կապիտալ ներդրումներ՝ արագացնելու վրացական ՓՄՁ-ների ինտեգրումը ԵՄ ավելի լայն արժեշղթաներում՝ նպաստելով ԵՄ-ի և Վրաստանի միջև առևտրի դիվերսիֆիկացմանը: ԵՄ-ի աջակցության զգալի մասը կտրամադրվի ագրոպարենային ոլորտում գործող ՓՄՁ-ներին։ ՓՄՁ-ներին ուղղված ընդհանուր աջակցությունը գնահատվում է 600 միլիոն եվրո:
4.Թվային կապ քաղաքացիների համար. գերարագ լայնաշերտ ենթակառուցվածք 1000 գյուղական բնակավայրերի համար. Այս պիլոտային ծրագիրը կնվազեցնի թվային անհավասարությունները՝ զարգացնելով գերարագ լայնաշերտ ենթակառուցվածքը շուրջ 1000 գյուղական բնակավայրերի համար և կուժեղացնի ինտերնետ կապը: Սա կնպաստի տնտեսական զարգացմանն ու վերականգնմանը՝ միաժամանակ խթանելով թվային ընդգրկումը ազգային լայնաշերտ ռազմավարության համաձայն: Ընդհանուր ներդրումները գնահատվում են մինչև 350 միլիոն եվրո:
5.Բարելավված օդի որակ. ավելի մաքուր օդ Թբիլիսիում ավելի քան 1 միլիոն մարդու համար. Առաջիկա տարիներին ԵՄ-ն կաշխատի Վրաստանում օդի որակի մոնիտորինգի բարելավման ուղղությամբ՝ տեղադրելով օդի մոնիտորինգի սարքավորումներ և զարգացնելով կարողությունները: Բացի աղտոտման աղբյուրների հայտնաբերման աշխատանքներից, կոնկրետ ներդրումներ կարվեն իրավիճակը բարելավելու համար։ Նախաձեռնությունը կնպաստի նաև Թբիլիսիում կանաչ և կայուն քաղաքային տրանսպորտի ներդրումներին՝ կառուցելով երկու քաղաքային ճոպանուղի: Ընդհանուր ներդրումները գնահատվում են 100 միլիոն եվրո:
Եվրոպական համերաշխության կորպուս. երկարաժամկետ կամավորություն Իսպանիայում
Եվրոպական համերաշխության կորպուսը հրավիրում է կամավորների Հայաստանից, Ադրբեջանից, Բելառուսից, Վրաստանից և Մոլդովայից՝ մասնակցելու Սալամանկայի (Իսպանիա) տարբեր կազմակերպությունների երկարաժամկետ գործունեությանը: Կամավորությունը կտևի 29 շաբաթ՝ 2022 թվականի հունվարի 17-ից օգոստոսի 14-ն ընկած ժամանակահատվածում:
Առաջադրանքները կախված կլինեն կամավորին հյուրընկալող կազմակերպությունից: Դրանք ներառում են երիտասարդների հետ աշխատանք և նախագծերի կառավարում, գնչուների հետ աշխատանք և ներառականություն, աշխատանք թատրոնում և արվեստի ոլորտում, որդեգիր երեխաների, դեռահասների, միգրանտների և հաշմանդամների հետ աշխատանք:
Հայտերի ներկայացման վերջնաժամկետը հունվարի 2-ն է:
«10 օր» նախագիծն իրականացվում է ԵՄ Արևելյան հարևաններ ծրագրի և Լրատվական ռադիոյի հետ համատեղ: