Հաջորդ տարվա բյուջեն նախատեսում է պետական հատվածի աշխատավարձերի 10%-ով բարձրացում, որը համակարգված կշարունակվի առաջիկա տարիներին,- այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին՝ ներկայացնելով կառավարության գործունեության 2021 թվականի հաշվետվությունը։ Կավելանա նաև կենսաթոշակը։
«2022 թվականի հունվարից մինչև 70 տարեկան թոշակառուների համար կենսաթոշակը կկազմի 260 լարի, իսկ բարձրալեռ բնակավայրերում ապրող կենսաթոշակառուներինը՝ 312 լարի՝ հաշվի առնելով այնտեղ առկա հավելումը. 70 և բարձր տարիքի կենսաթոշակառուների կենսաթոշակը 300 լարի է, իսկ բարձրալեռ բնակավայրերում նույն կարգի կենսաթոշակը կկազմի 360 լարի»,- ասել է վարչապետը։