Հաջորդ տարվա բյուջեն նախատեսում է պետական հատվածի աշխատավարձերի 10%-ով բարձրացում, որը համակարգված կշարունակվի առաջիկա տարիներին,- այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին՝ ներկայացնելով կառավարության գործունեության 2021 թվականի հաշվետվությունը։
«Հաջորդ տարվա բյուջեով նախատեսվում է աշխատավարձերի բարձրացում պետական հատվածում առնվազն 10 տոկոսով, ինչը համակարգված կշարունակվի առաջիկա տարիներին։ Կավելանա նաև պատերազմի վետերանների ամսական օգնությունը, այն 22 լարիից կդառնա 100 լարի։ Նաև 2021 թվականի հուլիսից կրկնապատկվել է սոցիալապես անապահով ընտանիքների երեխաներին տրվող օգնությունը, որը յուրաքանչյուր երեխայի համար կազմել է 100 լարի»,- ասել է վարչապետը։