
Ենթակառուցվածքային նախագծերի զարգացման համար սահմանված 2022 թվականի բյուջեն ռեկորդային է, որը կազմել է 3,3 միլիարդ լարի,- այս մասին կառավարության գործունեության 2021 թվականի հաշվետվությունը ներկայացնելու ժամանակ, հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին:
Կառավարության ղեկավարի խոսքով՝ ջրամատակարարման լայնածավալ ծրագրեր են իրականացվում և 4 տարի անց բոլոր քաղաքներում շուրջօրյա ջրամատակարարում կլինի:
«Ընթացքի մեջ են ջրամատակարարման լայնածավալ ծրագրեր։ Ներկայումս 150 բնակավայրերում իրականացվող ծրագրերը կբարելավեն 360 000 մարդու ջրամատակարարումը։ Դրանցից 200 հազարը երբեք ջրամատակարարման հնարավորություն չի ունեցել: 4 տարի հետո բոլոր քաղաքները կունենան 24-ժամյա ջրամատակարարում»,- ասել է վարչապետը։