Ռուսաստանում առաջիկա օրերին սպասվում է նորմայից 16-20 աստիճանով ցածր ջերմաստիճան։ Այս մասին հայտնել է հիդրոօդերևութաբանական կենտրոնի գիտական տնօրեն Ռոման Վիլֆանդը, փոխանցում է «ՌԻԱ նովոստի»-ն:
Ըստ աղբյուրի՝ Յամալո-Նենեց ինքնավար օկրուգի և Կրասնոյարսկի երկրամասի հյուսիսի բնակիչներին սպասվում են ծայրահեղ սառնամանիքներ։ Այնտեղ ջերմաստիճանը կնվազի մինչև մինուս 41 աստիճան։
«Կիրակի օրվանից ցուրտ օդը կներթափանցի երկրի հյուսիս-արևմտյան շրջան, դեկտեմբերի 20-ից՝ կենտրոնական շրջաններ։ Իսկ դեկտեմբերի 21-ից այն կներթափանցի նաև Ռուսաստանի եվրոպական մաս»,- ասել է Վիլֆանդը։
Մոսկվայի մարզում կցրտի մինչև մինուս 26, Վոլգոգրադի մարզում՝ մինչև մինուս 22 աստիճան: shantnews.am